18 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Գոմեշի մսի գործով մեղադրվում է Կապանի մսի կոմբինատի տնօրենը

Ինչպես Henaran.am- ին տեղեկացրեց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը,  բանակի պարենային պահեստում կատարված ստուգումների արդյունքում գոմեշի մսի հայտնաբերման փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Ալբերտ Անդրանիկի Օհանջանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով:

Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ Ալբերտ Օհանջանյանը Կապանի մսի կոմբինատի տնօրենն է եւ սեփականատերը: Նա ՀՀԿ-ական է: Նույն աղբյուրները հավաստիացնում են, որ Օհանջանյանն այս պահին հարցաքննվում է: Ամենայն հավանականությամբ նա կկալանավորվի:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ