Մի՛ վախեցրեք մեր հիվանդներին. բժիշկները` ‘Շանթին’
՛՛Շանթ՛՛ հեռուստաընկերության լրագրող Մանվել Քեշիշյանի նամակը բազմաթիվ բժիշկների ուսումնասիրության առիթն է դարձել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Մալաթիայի 1-ին և Նորք-Մարաշ 3-րդ հիվանդանոցի բժիշկները ներկայացրին իրենց տեսակետն այս գործի վերաբերյալ: Համաձայն բժիշկ Նարինե Գոջաբաշյանի՝ սխալ է Մանվել Քեշիշյանի հայտարարությունը, որ բժիշկներն են սպանել իր հորը և միաժամանակ փող աշխատել:
Ներկա մոտ տասը բժիշկներն էլ անձամբ ծանոթ են ՛՛Քանկոր՛՛ բժշկական կենտրոնի տնօրեն Շահեն Խաչատրյանի հետ և, ըստ իրենց, իրենց կոլեգան չէր կարող նման բան թույլ տալ: Հարցին, թե արդյոք նրանք ասուլիսն ներկայացել են Խաչատրյանի պատվերով, բժիշկ Միքայել Ադամյանը պատասխանեց.
՛՛Մենք բոլորս Շահեն Նորայրիչից որևէ կախվածություն չունենք, ներկայացել ենք, որովհետև այսօր բժշկությունը դարձել է քարկոծության առարկա: Դիակի վրա փող աշխատող վերնագիր գրողներին ասեմ, որ չի կարելի քարկոծել: Խնայենք, փայփայենք այն, ինչ-որ ունենք՛՛:
Բժիշկ Ատյոմ Մելիքյանը հավելեց, որ իրենց հիվանդների մոտ վախ է առաջացել և իրենք պահանջում են իրենց հիվանդներին չվախեցնել: