02 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 2012

Մահացել է պարուսույց Մագան

Հունիսի 13–ին, գիշերը ժամը 1.30-ի սահմաններում Երեւանում վթար է տեղի ունեցել.Ապարանի բնակիչ 29-ամյա Ռոման Հակոբյանը, վարելով «ԲՄՎ» 33 ԼՕ 321 համարանիշի ավտոմեքենան,Խանջյան փողոցում  բախվել թիվ 32 էլեկտրասյանը։ Վթարի հետևանքով վարորդին և ուղևորներ՝ Արագածոտնի մարզի Բյուրեղավան գյուղի բնակիչ 18–ամյա Նարինե Գրիգորյանին, նույն գյուղի բնակիչ 21-ամյա Շամիրամ Գրիգորյանին, Նոր–Նորքի 9-րդ զանգավծի բնակիչ Մարիամ Գևորգյանին և անձը չպարզված […]

Կաթողիկոսը պատժեց

Գարեգին Բ Կաթողիկոսը կարգալույծ է հռչակել Տ. Սմբատ աբեղա Պողոսյանին` ծառայության ընթացքում դրսևորած եկեղեցականին անհարիր վարքագծի համար: Մայր աթոռից հայտնում են, որ կարգալույծ հռչակված եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքերը` Ջանիկ Պողոսյան ավազանի անունով:

Դեսպան Շառլ Ազնավուրը հանդիպել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձրագույն հանձնակատարի հետ

Հունիսի 12-ին Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շարլ Ազնավուրը հանդիպում ունեցավ ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձրագույն հանձնակատար Անտոնիո Գուտյերեսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Բարձրագույն հանձնակատարի գրասենյակի եւ Հայաստանի միջեւ համագործակցության ուղղությունները եւ ծրագրերը: Դեսպան Ազնավուրը կարեւորեց Ադրբեջանից բռնագաղթված փախստականների բնակարանային պայմանների խնդրի լուծման նպատակով 2011-ին Երեւանում կազմակերպված դոնորների համաժողովին հանձնակատարի մասնակցությունը: Դեսպանը ընդգծեց նաեւ այդ նախաձեռնությունը շարունակելուն ուղղված […]

Այնպիսի երեւույթները, ինչպիսին ցեղասպանությունն է, վեր են քաղաքականությունից. Կնեսետի պատգամավոր

“Reuters” գործակալությունը հոդված է հրապարակել` “Իսրայելցի պատգամավոր Գիլադ Էրդանը կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը” վերնագրով, որն անդրադառնում է հունիսի 12-ին Իսրայելի Կնեսետում Հայոց ցեղասպանության թեմայով տեղի ունեցած քննարկմանը: Հոդվածում մասնավորապես նշվում է. “Իսրայելի նախարարական կաբինետը հայտարարեց երեքշաբթի, որ պետք է փոխի իր քաղաքականությունը եւ 1915-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայերի զանգվածային սպանությունները ճանաչի որպես […]

Զոլյանը հատուկ կայք է ստեղծել

ԵՊԼՀ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը հատուկ կայք է ստեղծել, որի միջոցով պատրաստվում է լուսաբանել, ինչպես ինքն ասաց՝ ՛՛ԿԳՆ ապօրինությունները՛՛: “Մեր խնդիրը չէ պարոն Աշոտյանին օրենքներ եւ շարահյուսություն սովորեցնել: Մենք ցույց տվեցինք, որ անգամ Հայաստանում կարող է ստեղծվել եվրոպականն չափանիշներին համապատասխան համալսարան: Մենք ստեղծել ենք նախաձեռնող խումբ, այսօրվանից գործելու է հատուկ կայք` Ազատ համալսարան, որտեղ նշված […]

Զոլյան-Աշոտյան վեճը թեւակոխեց դատական փուլ

Վաղը՝ հունիսի 14-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ափինյանի նախագահությամբ տեղի կունենա ԵՊԼՀ  նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի հայցով դատական նիստն ընդդեմ ՀՀ ԿԳ նախարարության: Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը, տեղեկացնելով այդ մասին, Սուրեն Զոլյանը նշեց, որ խնդրի հիմնական լուծումը փորձում է գտնել իրավական ճանապարհով`ընդհանուր իրավասության եւ վարչական դատարանների միջոցով: Հիշեցնենք , որ Սուրեն […]

ՄԱԿ-ը քաղաքացիական պատերազմ է հայտարարել Սիրիայում

Սիրիայում կատարվող դեպքերը վճռականորեն կարելի է քաղաքացիական պատերազմ անվանել: Նման հայտարարությամբ է հանդես եկել  խաղաղարար գործողությունների հարցերով ՄԱԿ-ի պետքարտուղարի օգնական Էրվե Լադսուսը: Նրա խոսքով` վերջին ընթացքում Սիրիայում բռնությունն այնքան զանգվածային է դարձել, որ այն փոխում է հակամարտության “բնույթը”, տեղեկացնում է “euronews”-ը: Հուլիսի վերջին ավարտվում է ՄԱԿ-ի առաքելության մանդատը, որին մնում է միայն հաստատել Քոֆի Անանի […]

Աֆղանստանում փլուզումները մոտ 100 մարդու կյանք են խլել

Հունիսի 11-ին Աֆղանստանում տեղի ունեցած  5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետեւանքով փլուզումներ են սկսել: Մոտ 100 մարդ մահացած են համարվում, աղետն ավելի քան 20 տուն է ավիրել, հաղորդում է “ИТАР-ТАСС”-ը: Փրկարարներն արդեն փլատակների եւ քարերի տակից  մի քանի զոհ են գտել: ՄԱԿ-ի տվյալներով` տներ են փլուզվել երկրի 5 նահանգներում: Քարերի տակ կենդանի մնացած մարդկանց գտնելու հույս […]

Մոսկվայում կայացավ “Միլիոնների երթը”

Մոսկվայում կայացավ ընդդիմության հերթական ակցիան` “Միլիոնների երթ” անվանումով: Ըստ ցույցի կազմակերպիչների` մասնակիցների թիվը հասել է 50 հազարի, սակայն Ներքին գործերի նախարարության տվյալներով` ներկա  է գտնվել ընդամենը 20 հազարը, տեղեկացնում է Ռուսաստանի “Առաջին ալիքը”: Ակցիայի մասնակիցների  թվում են եղել նաեւ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, որոնք սոցիալական պահանջներ են ներկայացրել: Երթն սկսվել է Պուշկինի հրապարակից: Սկզբում մասնակիցները շարքերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄայիսիՀուլիսի