09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 19, 2012

Գայլերը` հիմա էլ Լոռիում

Լոռու  մարզի Հալավար համայնքի ղեկավար Սարգիս Հակոբջանյանի տեղեկությամբ, հերթական անգամ գայլերի հարձակումն է արձանագրվել գյուղում: Այսօր հոշոտվել է մեկ խոշոր եղջերավոր անասուն: Միայն այս տարի գյուղում հոշոտվել է 8 խոշոր եղջերավոր անասուն և 2 քուռակ:

Համաշխարհային աստղի նկարով պաստառը հայտնվել է մոսկովյան էլիտար քոթեջների վրա

Համաշխարհային մեծության աստղի դեմքն ապօրինաբար օգտագործվում է որպես գովազդ` մերձմոսկովյան վիփ թաղամասում: Երգիչը, առանց նման բան ենթադրելու, ինքն է մոսկվացիներին առաջարկել գնել տներ էլիտար թաղամասում, որը գտնվում է մայրաքաղաքից 11 կմ հեռավորության վրա: Սակայն վիփ քոթեջներ վաճառող ընկերության հետ Սթինգը ոչ մի պայմանագիր չի ստորագրել: Երգչի մենեջերը հայտնել է, որ իրենք անշուշտ կպարզեն կատարվածի իսկությունը, […]

ՀՀԿ-ին չի մտահոգում ԲՀԿ-ի որոշումը

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին եւ Հանրապետական կուսակցությանը  չի մտահոգում այն փաստը, որ ԲՀԿ-ն վաղը դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին: Այս մասին Henaran.am-ի հարցմանը ի պատասխան ասաց Շարմազանովը: Նրա խոսքով, յուրաքանչյուր խմբակցության որոշելիքն է, թե ինչպես քվեարկի այս կամ այն նախագծին: ”ՀՀԿ-ն ստացել է մեծամասնություն, իսկ կառավարության այս ծրագիրը, որի հիմքում ընկած է նախագահի, ՀՀԿ-ի […]

5-ամյա երեխան օգնել է ծննդաբերող մորը /ֆոտո/

Բրիտանական Նոթինհեմփշիր քաղաքում 5 տարեկան երեխան առաջին օգնություն է ցուցաբերել ծննդաբերող մորը` չսպասելով շտապ օգնության մեքենայի ժամանմանը: 5-ամյա Ջոբի Գրեյվսը միայնակ օգնել է մորը լույս աշխարհ բերել իր փոքրիկ եղբորը, երբ հասկացել է, որ իրենց ընտանիքը չի կարող սպասել բժիշկներին: Տղայի 28-ամյա մոր` Քելլի մոտ ուժեղ ցավեր են սկսել, կինը չի կարողացել շարժվել: Տղան, ով […]

“Իմ անուշ երազ, իմ Երեւան…”. վերջին օրը հատուկ կարիքավոր մարդկանցն էր /վիդեո/

Արդեն 15 օր է, ինչ Ամերիա բանկի եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ “Երազանքների պատին” երիտասարդները փակցնում են իրենց երազանքները: “Իմ անուշ երազ, իմ տուն Երեւան….” շարժական պատը անցած օրերին տեղադրվել է մայրաքաղաքի տարբեր մասերում: Այսօր պատը վերջնական տեսք ստացավ Կասկադում: Ամփոփիչ միջոցառմանը մասնակցեցին  “Հույսի կամուրջ” հասարակական կազմակերպության “Արեւածաղիկ” մանկապատանեկան ամսաթերթի պատանի լրագրողները, Մեդիաակումբի անդամները, հատուկ կարիքավոր […]

Ազատազրկման է ենթարկվել Իլհամ Ալիեւը

Ադրբեջանի Խազարի շրջանային դատարանն ավարտել է աստվածաբան Իլհամ Ալիեւի նկատմամբ դատական գործը: Նա ձերբակալվել էր այս տարվա փետրվարին եւ մեղավոր է ճանաչվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 228-րդ հոդվածի առաջին կետով` զենք եւ զինամթերք ապօրինի պահելու եւ վաճառելու  համար: Դատավոր Ֆաթիմա Միրիեւայի որոշմամբ` Ալիեւը դատապարտվել է 2,5 տարի ազատազրկման, հաղորդում է “Regnum”-ը:

Մայրաքաղաքում միայն այս տարի կբարեկարգվի 20-30 խաղահրապարակ

Շարունակվում է մայրաքաղաքի բակային տարածքների բարեկարգման ծրագիրը Ինչպես տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանից, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՛՛Փյունիկ՛՛ բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանի և հիմնադրամի պատվո նախագահ Գաբրիել Ջեմբերջյանի հետ միասին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում հանդիսավորությամբ բացել է նոր, հարմարվետ ու խաղային ատրակցիոններով կահավորված ևս երկու բակ: Բակերի համալիր բարեկարգման 2012թ-ի ծրագրի շրջանակում համագործակցելով ՛՛Փյունիկ՛՛ բարեգործական […]

Վարչապետը հրաժեշտ է տվել Գերմանիայի դեսպանին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոհեն Շմիդտին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: «Մենք շահագրգռված ենք հայ-գերմանական երկկողմ հարաբերությունների ամրապնդմամբ և ընդլայմամբ: Մեզ համար այդ համագործակցությունն ունի կարևոր նշանակություն նաև Հայաստանի եվրաինտեգրման գործընթացում»,– ասել է Տիգրան Սարգսյանը: Վարչապետը նշել է, որ հայ-գերմանական համատեղ ծրագրերն առանձնանում են իրենց արդյունավետությամբ և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄայիսիՀուլիսի

Ամենաընթերցված