5-ամյա երեխան օգնել է ծննդաբերող մորը /ֆոտո/
Բրիտանական Նոթինհեմփշիր քաղաքում 5 տարեկան երեխան առաջին օգնություն է ցուցաբերել ծննդաբերող մորը` չսպասելով շտապ օգնության մեքենայի ժամանմանը:
5-ամյա Ջոբի Գրեյվսը միայնակ օգնել է մորը լույս աշխարհ բերել իր փոքրիկ եղբորը, երբ հասկացել է, որ իրենց ընտանիքը չի կարող սպասել բժիշկներին: Տղայի 28-ամյա մոր` Քելլի մոտ ուժեղ ցավեր են սկսել, կինը չի կարողացել շարժվել: Տղան, ով միակ մարդն է եղել այդ պահին նրա կողքին, որոշել է, որ կօգնի մորը:
Մայրը պատմել է, թե ինչպես չի կարողացել կտրել նորածնի պորտալարը, քանի որ ընդհանրապես շարժվել չի կարողացել: 5-ամյա տղան ինքն է գլխի ընկել եւ խոհանոցից բերելով դանակը` կտրել է եղբոր պարանոցին փաթաթված պորտալարը: Բժիշկները հայտնել են, որ եթե այն մի քանի րոպե ուշ կտրվեր, նորածինը կմահանար:
“Որդիս ինձ համար սուպեր հերոս է: Եղբայրն իր կյանքով հենց նրան է պարտական”,-հպարտացել է մայրը: