02 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Համաշխարհային աստղի նկարով պաստառը հայտնվել է մոսկովյան էլիտար քոթեջների վրա

Համաշխարհային մեծության աստղի դեմքն ապօրինաբար օգտագործվում է որպես գովազդ` մերձմոսկովյան վիփ թաղամասում:

Երգիչը, առանց նման բան ենթադրելու, ինքն է մոսկվացիներին առաջարկել գնել տներ էլիտար թաղամասում, որը գտնվում է մայրաքաղաքից 11 կմ հեռավորության վրա: Սակայն վիփ քոթեջներ վաճառող ընկերության հետ Սթինգը ոչ մի պայմանագիր չի ստորագրել:

Երգչի մենեջերը հայտնել է, որ իրենք անշուշտ կպարզեն կատարվածի իսկությունը, քանի որ Սթինգը ոչ մի ռուսական ընկերության հետ չի համագործակցում, եւ հետեւաբար ոչ ոք իրավուքն չունի նրա անունն օգտագործել որպես գովազդ:

Համալիրի քոթեջները կառուցված են անգլիական ոճով, այդ պատճառով էլ ձեռնարկատերերը որոշել են տեղադրել անգլիացի հայտնի երաժշտի պաստառը: Տաղանդավոր երգչի օգնությամբ նրանք որոշել են մի քանի միլիոն աշխատել: Ձեռնարկատերերն իրենց մեղավոր չեն զգում, սակայն երգչի նկարով պաստառը հանվել է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ