20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 19, 2012

Դժգո՞հ եք ճամբարից, զանգահարեք ԿԳՆ

 ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը տեղեկացնում է , որ նախարարությունում գործում է թեժ գիծ. ՛՛Ի գիտություն ծնողների Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում գործող հասարակական և բարեգործական մի շարք կազմակերպություններ նախաձեռնել են տարբեր բնակավայրերում տեղակայված ամառային ճամբարներում երեխաների հանգստի կազմակերպումը, առաջարկում ենք ճամբարներում կազմակերպվող աշխատանքների վերաբերյալ դժգոհությունների դեպքում զանգահարել` ՀՀ կրթության և գիտության նախարարության […]

‘Տաշիր՛՛-ը մանկատների շրջանավարտներին նվիրաբերեց 300 հազարական դրամ

Այսօր հերթական նախաձեռնությունը կյանքի կոչեց Կարեն և Սամվել Կարապետյանների գլխավորած ՛՛Տաշիր՛՛ բարեգործական հիմնադրամը: Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեցԿարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավարԱրտակ Ճաղարյանը, տարիներ շարունակ Կարեն Կարապետյանն իր աշխատավարձն ուղղել է բարեգործական նպատակների. ՛՛Անցած երեք տարիներին, որպես ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, նա իր ողջ աշխատավարձը փոխանցել է հանրապետության մանկատների շրջանավարտներին: Այս ուսումնական տարվա շրջանավարտների համար, մինչ Կարեն Կարապետյանի […]

Մեր ավանդույթների շրջանակում ճիշտ կլիներ, եթե 5 պատգամավորից գոնե 1-ը կին լիներ. Լիլիթ Գալստյան

          4-րդ գումարման ԱԺ  ՀՅԴ-ական պատգամավոր Լիլիթ Գալստյանի համոզմամբ, Հայաստանը շատ հեռու է ժողովրդավար երկիր լինելուց եւ  խոսել հասարակական ինստիտուտների մասին, որոնք մեզանում “խորապես խեղված են” ու դրանցում կանանց ներկայացվածության մասին,  հեքիաթի է նման: “Մրցունակ, կիրթ, քաղաքականապես ակտիվ կինը Հայաստանում ունակ չէ խաղալ առկա քաղաքական խաղի կանոններով”,-այսօր կանանց քաղաքական ակտիվության թեմայով կազմակերպված […]

Ցվետանա Պասկալեւայի “Արցախի վերքեր”-ը կհասնի Սյունիք

Բուլղարացի հայտնի լրագրող, ռեժիսոր, կինովավերագրողների միջազգային ասոցիացիայի անդամ Ցվետանա Պասկալեւան իր “Արցախի վերքեր” ֆիլմաշարը կներկայա ղարաբաղիցնի նաեւ Սյունիքում: Նշենք, որ վավերագրական ֆիլմերի շարքը ղարաբաղյան հերոսամարտի մասին է: Այդ նպատակով Պասկալեւան հունիսի 22-ից 24-ը կլինի Սյունիքում: Ֆիլմերը կցուցադրվեն Կապանում, Գորիսում եւ Սիսիանում: Բնականաբար, բուլղարացի հյուրը համար, այցը բացի աշխատանքայինից, կլինի նաեւ ճանաչողական: Նա կլինի նաեւ Սյունիքի […]

Ինչն է խանգարում կանանց քաղաքական ակտիվությանը

Կանայք Հայաստանում ավելի շատ ներգրավված են հասարակական սեկտորում, քան քաղաքակնության մեջ: ՀԿ-ների շարքային անդամների շրջանում կանայք կազմում են 69.7 տոկոս, տղամարդիկ` 30.3 տոկոս: Ստորին եւ միջին ղեկավար կազմերում կանանց ներգրավվածությունը ՀԿ սեկտորում 41.2 տոկոսի է հասնում, իսկ տղամարդկանցը` 58.8 տոկոսի: Կանանց եւ տղամարդկանց ներգրավվածության միջեւ հարաբերակցությունը հօգուտ տղամարդկանց էլ ավելի է բարձրանում արդեն ղեկավար պաշտոններում: […]

Թեստերը համարժեք են բարդության տեսանկյունից. ԳԹԿ-ն ՛՛հիասթափեցնում է՛՛ նամակագիր աշակերտին

Հունիսի 15-ին կազմակերպված  “Անգլերեն” առարկայի միասնական քննությունից հետո Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցի 12-րդ հումանիտար դասարանի աշակերտ Մովսիսյան Գեւորգը նամակով դիմել էր ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին, որը հրապարակվել էր նաեւ մի շարք էլեկտրոնային պարբերականներում: Նախարարի հանձնարարությամբ աշակերտի նամակն ուղարկվել է Գնահատման եւ թեստավորման կենտրոն՝ ուսումնասիրության: Այսօր ստացվել է ԳԹԿ-ի մասնագիտական […]

Վարորդը 2 կմ քարշ է տվել շանը` փորձելով սպանել /վիդեո/

Ֆերմերի ընտանիքը  դաժան հաշվեհարադար է տեսել շան հետ, որը փորձել է գողանալ իրենց սագին: Սոված շունը, որն ապրում է եկեղեցու բակում, բռնել է Վերեմչուկների ընտանիքի սագին, սակայն երբ ֆերմերի ավագ որդին  քաշել է շան պոչից, կենդանին թողել է որսը, սակայն հասցրել է կծել տղայի ձեռքը: Մայրն ինքն է պատմել, թե ինչպես է որդու հետ կապել […]

Չպետք է թիրախ ընտրես ինքդ քեզ` ինքնասպանության մոտիվ /վիդեո/

Անցյալ  տարի Հայաստանում ինքնասպանությունների թիվը եղել է 195, իսկ  2010 թվականին` 220: Այս վիճակագրությունն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: “Երկրագնդում տարեկան 1 միլիոն 200 հազար մարդ կյանքը վերջացնում է ինքնասպանությամբ: Պատճառները ուսումնասիրված են` խուսափել պատժից, լուծել տնտեսական հարցեր, իղձերի խնդիրն է` չկիսված սերը, թշնամական վերաբերմունքը, երբ թիրախ ես ընտրում  ոչ թե […]

ՕԵԿ երիտասարդները` փոխնախարարներ. եւս 3 “փոխ”-ի աթոռ

Henaran.am-ի տվյալներով, քիչ անց կսկսվի “Օրինաց Երկիր” կուսակցության քաղխորհրդի նիստը, որտեղ որոշվելու է, թե կոալիցիոն հուշագրի շրջանակներում, ՕԵԿ-ից ովքեր են նշանակվում փոխնախարարներ եւ փոխմարզպետներ: Մեր տեղեկություններով,  ՊՆ նախկին խոսնակ Դավիթ Կարապետյանը  հնրավոր է նշանակվի  ՀՀ կրթության եւ գիտության,   իսկ Նելսոն Զուլոյանը` առողջապահության փոխնախարար: Չնայած մեր աղբյուրների փոխանցմամբ, տարբերակները դեռ քննարկվում են: Բնականաբար, առաջինը պաշտոններ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄայիսիՀուլիսի