15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մեր ավանդույթների շրջանակում ճիշտ կլիներ, եթե 5 պատգամավորից գոնե 1-ը կին լիներ. Լիլիթ Գալստյան

 

 

 

 

 

4-րդ գումարման ԱԺ  ՀՅԴ-ական պատգամավոր Լիլիթ Գալստյանի համոզմամբ, Հայաստանը շատ հեռու է ժողովրդավար երկիր լինելուց եւ  խոսել հասարակական ինստիտուտների մասին, որոնք մեզանում “խորապես խեղված են” ու դրանցում կանանց ներկայացվածության մասին,  հեքիաթի է նման:

“Մրցունակ, կիրթ, քաղաքականապես ակտիվ կինը Հայաստանում ունակ չէ խաղալ առկա քաղաքական խաղի կանոններով”,-այսօր կանանց քաղաքական ակտիվության թեմայով կազմակերպված քննարկմանն ասաց Լիլիթ Գալստյանը: Միեւնույն ժամանակ, ՀՅԴ-ական գործիչը կարեւորեց կուսակցություններում ներքին ժողովրդավարության խնդիրը: “Եթե կուսակցությունները ունենային ներքին դեմոկրատիա, ապա հնարավոր չէր լինի, որ կնոջը ցուցակ բերած կուսակցությունը ինչ-որ պահի նրան հեշտությամբ հետ մղեր”,-ասաց Լիլիթ Գալստյանը:

Անդրադառնալով այն փաստին, որ 5-րդ գումարման խորհրդարանում ՀՅԴ-ն միակ խմբակցությունն է, որում կին պատգամավոր չկա, Լիլիթ Գալստյանն ասաց.”Հակառակ նրա, որ ՀՅԴ-ն մշտապես կին պատգամավորներ է ունեցել, այս անգամ խմբակցությունը միակն է ԱԺ-ում, որ իգական սեռի գոնե մեկ պատգամավոր չունի: Ես սա դրական չեմ գնահատում: Մեր ավանդույթների շրջանակում ճիշտ կլիներ, եթե հինգ պատգամավորներից գոնե մեկը կին լիներ: Սակայն ունենք այն, ինչ ունենք”:

Նկատենք, որ նորընտիր խորհրդարանում կաշխատի ընդամենը 14 պատգամավոր:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ