15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

‘Տաշիր՛՛-ը մանկատների շրջանավարտներին նվիրաբերեց 300 հազարական դրամ

Այսօր հերթական նախաձեռնությունը կյանքի կոչեց Կարեն և Սամվել Կարապետյանների գլխավորած ՛՛Տաշիր՛՛ բարեգործական հիմնադրամը:

Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեցԿարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավարԱրտակ Ճաղարյանը, տարիներ շարունակ Կարեն Կարապետյանն իր աշխատավարձն ուղղել է բարեգործական նպատակների. ՛՛Անցած երեք տարիներին, որպես ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, նա իր ողջ աշխատավարձը փոխանցել է հանրապետության մանկատների շրջանավարտներին: Այս ուսումնական տարվա շրջանավարտների համար, մինչ Կարեն Կարապետյանի հրաժարականը փոխանցված աշխատավարձային գումարները հավելվել են ՛՛Տաշիր՛՛ բարեգործական հիմնադրամի միջոցներով՛՛:

Արդյունքում  մանկատների 30 շրջանավարտների անուններով բացվել են բանկային հաշիվներ, և  այսօր հիմնադրամի ներկայացուցիչները  նրանց հանձնեցին իրենց բանկային քարտերը, որոնցից յուրաքանչյուրի վրա փոխանցվել է 300 հազարական դրամ:

Արտակ Ճաղարյանի խոսքով՝ Կարապետյանների ընտանիքը հույս ունի, որ այս գումարները մանկատների շրջանավարտներին կօգնեն հասարակությանն ինտեգրվելու գործընթացն առավել դյուրինացնելու, ինչպես նաև ինքնուրույն կյանքի առաջին քայլերում առավել անկաշկանդ զգալու հարցում՛՛:

Արտակ Ճաղարյանը նաև նշեց, որ միջոցառումից անմիջապես առաջ իրեն է հանձնվել ՛՛Զատիկ՛՛ մանկատան տնօրենի ստորագրությամբ նամակ՝ ուղղված Կարեն Կարապետյանին: Նամակում գրված է, որ մանկատան երեխաներից մեկի առողջությունը ծայրահեղ ծանր է, և դեղորայքի ու բուժման համար գումար է անհրաժեշտ: Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավարը հայտարարեց, որ հիմնադրամը այդ երեխայի բուժման համար կտրամադրի 400 հազար դրամ:

՛՛ՍՕՍ-Մանկական գյուղեր՛՛ հայկական բարեգործական հիմնադրամի տնօրեն Աշոտ Քոչարյանը և ՛՛Թռչունյան տուն՛՛ մանկատան տնօրեն Սոնա Սիմոնյանը բարձր գնահատեցին Կարապետյանների նման նախաձեռնությունները՝  նշելով, որ մանկատների շրջանավարտների համար այս գումարները բավական զգալի ու կարևոր աջակցություն են:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ