09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 14, 2012

Փրկենք պատմական հուշարձանները

 Հասարակական մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչներ,  ակտիվիստներ, շարքային քաղաքացիներ այսօր  բողոքի ակցիա անցակցրին  Տերյան 11 հասցեում գտնվող պատմաշակութային հուշարձան համարվող “Աֆրիկյանների շենքի” մոտ: 19-րդ դարի վերջին կառուցված այս շենքը պատկանել է Աֆրիկյան եղբայրներին, ովքեր պատկանել են հին Երեւանի ամենահայտնի ընտանիքներից մեկին եւ եղել են մայրաքաղաքի հասարակական, քաղաքական , մշակութային կյանքի ակտիվ մասնակիցներ: Նշենք, որ 1913 թվականին […]

Ի՞նչու են Վանոյին ուզում

“Ֆեյսբուք” սոցիալական կայքի  օգտատերերը  հանդես են  եկել  նոր   նախաձեռնությամբ: “Ելք”  խմբի  անդամները՝  լրագրող  Վարդուհի Սիմոնյանի գլխավորությամբ, ստորագրահավաք են նախաձեռնել Վանո Սիրադեղյանի  վերադարձի համար: “Ճիշտն ասած, ես հիմա չեմ կարողանում աշխատել, ինձ խանգարում է այս ապատիկ վիճակը, չեմ կարողանում քնել,որովհետև սահմանի վրա զոհվում են մեր երեխաները, ես ուզում եմ հասկանալ,կա արդյոք մեր երկրում մտավորական ընտրախավ,եվ եթե […]

Սքարլեթ Յոհանսոնը կմարմնավորի պոռնո լեգենդին /ֆոտո/

Հայտնի պոռնոաստղ Ջեննա Ջեյմսոնը վաճառել է իր “Ինչպես զբաղվել սիրով` որպես պոռնոաստղ. նախազգուշական պատմություն” վերնագրով հուշագրությունների էկրանավորման իրավունքը: 38-ամյա Ջեննան նաեւ հայտնել է իր նախընտրությունը դերասանուհու ընտրության հարցում. նա ցանկանում է, որ իր դերը խաղա Սքարլեթ Յոհանսոնը: Սքարլեթն արդեն համաձայնել է եւ խոստովանել, որ վաղուց էր ցանկանում խաղալ “վատ աղջկա” դեր: Այժմ հոլիվուդյան աստղն ակտիվորեն […]

Երեւանի քաղաքապետր հանդիպել է Բուլղարիայի մշակույթի նախարարի հետ

  Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից  Henaran.am -ին տեղեկացնում են, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր հանդիպել է Բուլղարիայի մշակույթի նախարարի հետ: Միջմշակութային հաղորդակցության ծրագրերի շուրջ հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Բուլղարիայի մշակույթի նախարար Վեժդի Ռաշիդովի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Ողջունելով հյուրերին` քաղաքապետը համառոտ ներկայացրել է մայրաքաղաքի պատմությունն ու ներկան և […]

ԱՄՆ-ի դեսպանը հետաքրքրված է “Սիվիլիթաս”-ի գործով

 Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը անդրադարձել է ՀՀ նախկին արտգործանախարար, ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի այն հայտարարությանը, թե փողերի լվացման կասկածանքով ԱԱԾ-ում հարուցված գործի հետեւում “ակնհայտ քաղաքական պատվեր կա”: Պատասխանելով այս մասին “Ազատություն” ռադիոկայանի հարցին, ԱՄՆ-ի դեսպանն ասել է. ”Ես կասեի, որ ժամանակն է փոքր-ինչ անհանգստացնող: Այն փաստը, որ դա տեղի է ունենում քաղաքական այս ժամանակահատվածում, դա անհանգստացնող […]

“ELLE” ամսագրի շապիկին առաջին անգամ տղամարդու նկար կլինի /ֆոտո/

Կանանց վարկանշային “ELLE” ամսագիրն առաջին անգամ իր շապիկին տեղադրել է տղամարդու նկար: Ամսագրի հուլիսյան համարի շապիկին կանանց կուռք, սեքս-խորհրդանիշ Դեյվիդ Բեքհեմն է: Բրիտանական հեղինակավոր ամսագրի գլխավոր խմբագիր Լորեյն Քենդին ամսագրի շապիկին տղամարդու նկար տեղադրելու որոշումը համարում է ամենակարեւոր բիզնես-քայլն իր ողջ կարիերայի ընթացքում: Համարը շուտով կլինի վաճառքում եւ կպարզվի` արդյոք նման ռիսկային քայլն արդարացված էր, […]

Պարսավելի է շոշափել Ջոն Հանթսմանի անունը.Սիվիլիթաս

Սիվիլիթաս հիմնադրամն այսօր հայտարարություն է տարածել, որում մտահոգություն է հայտնում փողերի լվացման եւ հարկերից խուսափելու մեղադրանքների կապակցությամբ: Հայտարարության մեջ ասված է. ՛՛Արդեն շուրջ երկու շաբաթ է, ինչ Սիվիլիթաս հիմնադրամի ևՍիվիլՆեթ լրատվամիջոցի ուշադրությունն ու ջանքերը շեղվել են հիմնական առաքելությունից: Փոխանակ կենտրոնանալու քաղաքացիական հասարակությունն ուժեղացնելու և մարդկանց այլընտրանքային, օբյեկտիվ լրատվություն մատուցելու մեր գործի վրա՝ մենք պատասխանում ենք […]

Պետական մարմինների համակարգիչներն առավել պաշտպանված կլինեն /վիդեո/

 Պետական կառավարման մարմինների համակարգիչներն այսուհետ առավել պաշտպանված կլինեն: Կառավարություն այսօրվա նիստին հավանություն տվեց “Համակարգչային վիրուսային վտանգի դեմ արդյունավետ պայքար իրականացնելու միջոցառումների ծրագրին և ժամանակացույցի”: Իրականացվող միջոցառումների արդյունքում ակնկալվում է ապահովել  պետական մարմինների տեղեկատվական համակարգերի հուսալիությունը: Նշենք, որ Հայաստանը կիբերհանցագործությունների առումով խոցելի երկրների թվին է պատկանում: Նիստից հետո կապի եւ տրանսպորտի նախարարի պաշտոնակատար Մանուկ Վարդանյանը պատասխանեց […]

Պետերբուրգում որոշել են կոռուպցիային նվիրված հուշարձան կանգնեցնել

Սանկտ-Պետերբուրգում հայտարարվել է մրցույթ` կաշառքին նվիրված հուշարձանի լավագույն նախագծի համար: Արձանը, որը կկոչվի “Ագրեսիվ շունը”, կկանգնեցվի` հատուկ ցուցադրելու “կաշառակերություն” երեւույթի ողջ արատավորությունը: Նախագծի ներկայացման մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է 350 հազար ռուբլի: Հետագայում արձանի տեղադրման համար կտրամադրվի մեկ միլիոն ռուբլի: Ժյուրիի անդամներն են նկարիչներ, Էրմիտաժի եւ Ռուսական թանգարանի մասնագետները, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄայիսիՀուլիսի

Ամենաընթերցված