09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 14, 2012

ՀՀԿ գործադիր մարմնի նիստը հետաձգվել է

Ինչպես Henaran.am-ին քիչ առաջ տեղեկացրեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, այսօր կայանալիք ՀՀԿ գործադիր մարմնի նիստը հետաձգվել է: Ա յն ամենայն հավանականությամբ կկայանա վաղը` հունիսի 15-ին: Հիշեցնենք, որ ԳՄ նիստում որոշվելու է նոր կառավարության կազմը:

Երկարամյա մանկավարժը “Ժառանգության” բլբուլին տեղն է դրել. Չորրորդ ինքնիշխանություն

Ըստ “Չորրորդ ինքնիշխանություն” թերթի,  երեկվանից “Ժառանգության” գրասենյակում լուրջ իրարանցում է սկսվել: Դրա պատճառը, ասում են, եղել է “Ժառանգության” բլբուլ Ստյոպա Սաֆարյանի ու Անահիտ Բախշյանի թեժ լեզվակռիվը` կապված ներքաղաքական կյանքում տիրող առկա իրավիճակի ու ներկուսակցական որոշ խնդիրների հետ: Նույն լուրերի համաձայն, Ստյոպան Բախշյանին ասել է, որ ավելի լավ կլինի վերջինս այս ընթացքում հեռուստաէկրաններին, մասնավորապես` “Կենտրոնում” ու […]

“Նման բանի” պատճառը պարզ չի. Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է, որ թեպետ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը խոստացել էր 10 օրվա մեջ բացահայտել, թե ինչ հանգամանքներում էր հրդեհվել Հայաստանի հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակի տանիքը, սակայն մինչ օրս պաշտոնական որեւէ հայտարարություն չի արվել: Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Երեւանի Մելիք-Ադամյան փողոցում գտնվող ՀՀԿ-ի գրասենյակի տանիքն այրվել էր, եւ հրդեհը մարելու համար հրշեջների լցրած ջուրը […]

Պահածո չենք ուտի. 168 ժամ

Հայաստանյան պտուղբանջարեղենային պահածոների արտադրությամբ զբաղվող կազմակերպությունները լուրջ խնդրի առաջ են կանգնել: Ըստ “168 ժամ”-ի, ապակյա տարաներ արտադրող “Սարանիստը” եւ  “Գլաս ուորլդ քամփնին” հրաժարվում են տեղական շուկային ապակյա տարաներ վաճառել: Առաջինը պնդում է, որ ընդհանրապես դադարեցրել է արտադրությունը կապված վերազինման հետ, իսկ երկրորդ ընկերությունը տեղական արտադրողի համար մինչեւ օգոստոս տարաներ չի կարող արտադրել, քանի որ իրենց […]

Սեւ-մութ օրեր Ալիկի համար. Երկիր

ՀՀ նախագահի խորհրդական, ոստիկանության նախկին պետ Ալիկ Սարգսյանի գործերը, կարծես, այնքան էլ լավ չեն: “Երկիր”-ի տեղեկություններով` վերջին շրջանում նա բավականին մեկուսացվել է, իսկ ավելի հստակ` նրան մեկուսացրել են: Թերթի աղբյուրները պնդում են, որ նախկին ոստիկանապետի գործերը լավ չեն հարազատ Արարատում, հատկապես մարզկենտրոն` Արտաշատում. նրա երբեմնի լավագույն ընկերները եւ մտերիմները խուսափում են նրա հետ շփվելուց: Ոմանց […]

Ծառուկյանի գործարանը չի աշխատում. Հայկական ժամանակ

Արդեն մի քանի օր է, ինչ չի աշխատում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող Արարատի ցեմենտի գործարանը: Այս մասին “Հայկական ժամանակ” թերթին տեղեկացնում են տեղի աղբյուրները: Գործարանի չաշխատելը պայմանավորված է ցեմենտի նկատմամբ պահանջարկի կտրուկ նվազմամբ: Գործարանը չի կարողանում իրացնել իր արտադրանքը, և ներկայումս եղածը կուտակվել է պահեստներում: 2009-ի ճգնաժամն ամենաշատը հարվածեց հենց շինարարության ոլորտին, և նույնիսկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄայիսիՀուլիսի

Ամենաընթերցված