09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 25, 2012

Սեքսուալ կյանքում շատ օրենքներ անարդարացի են

Թե որքանով է սեքսը կարեւոր մարդկանց համար, մինչ օրս էլ մարդիկ դժվարանում են որոշել: Կույսերի համար այս թեման այքան էլ առաջնային չէ: Չունենալով փորձ` նրանք դեռեւս չեն պատկերացնում` դա ինչ է: Նրանք, որպես կանոն, սպասում են իրենց միակին, ով էլ հենց կկատարի այդ կուլմինացիոն ակտն իրենց կյանքում: Երիտասարդներն էլ փորձ ձեռք բերելու նպատակով փակվում են […]

Ուրիխանյանը կապ չունի /վիդեո/

ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանից Henaran.am-ի թղթակիցը փորձեց պարզել, թե որն է պատճառը, որ ԲՀԿ ուսանողական բարեգործական երթուղիներում աշխատող տրանսպորտային միջոցների հետ վերջին ամիսներին ինչ-որ խնդիրներ են առաջանում: Ըստ  ԲՀԿ-ի խոսնակի, ավոտբուսները սարքին են, իսկ տրանսպորտա-ճանապարհային պատահարներ ցանկացած կազմակերպության  հետ կարող է լինել: Այլ հարցերի Ուրիխանյանը` սպառիչ պատասխան չտվեց` ասելով, որ ինքը կուսակցության խոսնակն է, […]

Մնացել են առանց կապի

Henaran.am-ի տեղեկություններով, մարզերում, “Վիվասելլ”-ի բջջային ցանցի  բաժանորդներն արդեն 7 ժամից ավելին է` զրկվել են կապից:  Այս մասին մեզ ահազանգեցին Տավուշի եւ Սյունիքի  մեր ընթերցողները: Ընկերության բաժանորդները    չունեն զանգելու հնարավորություն, ինչպես նաեւ այլ ցանցերից զանգեր ընդունելու: Կապի ընդհատման պատճառը պարզ չէ:

Սիրիահայության ապագան. պայքար անորոշության եւ ծրագրի միջեւ

Սիրիահայության ապագայի վրա լուրջ ներգործություն կարող են ունենալ մեկից ավելի կողմեր, դրանք են` Միջազգային ընկերակցությունը, սիրիական ընդդիմությունը, Թուրքիայի զինված ուժերը, հայությունը եւ Հայաստանի Հանրապետությունը: Ընդ որում, բոլոր կողմերից ցայսօր առաջարկված տարբերակները, չնչին բացառություններով, հարաբերակցվում են անորոշության փաստի հետ: Ավելի կոնկրետ` այդ առաջարկները չեն կրում իրականացման ծրագրային դրույթներ: Զորօրինակ, Միջազգային ընկերակցության օրակարգում այդ խնդիրը մինչեւ 2012-ի […]

Մահապատիժ` ալկոհոլ օգտագործելու համար

Իրանական դատարանը մահապատժի է ենթարկել 2 քաղաքացիների`մի քանի անգամ ալկոհոլ օգտագործելու համար, հաղորդում է “ISNA” գործակալությունը: Տղամարդկանց տեսել են ալկոհոլ օգտագործելիս 3 անգամ: Առաջին 2 անգամը նրանցից յուրաքանչյուրը մտրակի 80 հարված է ստացել: Տղամարդկանց անունները չեն հրապարակվում: Նրնաց մահապատիժը կիրականացվի այն ժամանակ, երբ հաստատվի Իրանի Գերագույն դատարանի կողմից: Ալկոհոլի գնումը եւ օգտագործումը խստորեն վերահսկվում է, […]

“Հարսնաքար”-ում տուժածները ձերբակալվածներից մեկին չեն ճանաչել

“Հարսնաքար” ռեստորանային համալիրի մենեջեր Դավիթ Հայրյանի նկատմամբ նախաքննական մարմինը կալանավորման միջնորդություն չի ներկայացրել դատարան եւ նա ազատ է ազատ է արձակվել: Հիշեցնենք, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ  Ռուբեն Հայրապետյանին պատկանող“Հարսնաքար” ռեստորանում  դաժան ծեծի էին ենթարկվել զինվորական  հոսպիտալի բժիշկներ Էդգար Միկոյանը, Արկադի Աղաջանյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արտակ Բայադյանը եւ […]

ՀՀ ԱԳ նախարարն ընդունեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Հունիսի 25-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Զրուցակիցները քննարկել են Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրականացման ընթացքը, ՀԱՊԿ օրակարգային հարցերը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ԱԳ նախարարին ներկայացրեց կազմակերպության քարտուղարության կողմից իրականացվող ընթացիկ աշխատանքները:  

Շվեդուհին փոխհատուցում է ստացել դիակի հետ թռիչքի դիմաց

“Sveriges Radio”-ի թղթակից Լենա Պետերսոնը փոխհատուցում է ստացել “Kenya Airways” ավիաընկերությունից` Հոլանդիայից Տանզանիա մահացած մարդու “ընկերակցությամբ” թռչելու համար: Փոխհատուցումը կազմել է 5 հազար կրոն` մոտ 713 դոլար, այսինքն` նրա տոմսի արժեքի ուղիղ կեսը: Պետերսոնը հայտնել է իր գոհունակությունը եւ նշել, որ գումարի չափը նորմալ է: 30 տարեկան տղամարդը մահացել է ինքնաթիռի` Ամստերդամից թռիչք կատարելուց գրեթե […]

Սկեսրայրը սպանել է հարսին, հետո ինքն իրեն

 Մասիս քաղաքում, այսօր` հունիսի 25-ին, ժամը 15.30-16.00-ի սահմաններում, 74-ամյա Վոլոդյա Սահակյանը իրենց տանը դանակով հարվածներ է հասցրել հարսի` 37 ամյա Քրիստինե Զաքարյանի փորին եւ պարանոցին: Տեսնելով, մահամերձ հարսին, այնուհետեւ  Սահակյանը իրեն է դանակահարել: Հիվանդնաոց տանելու ճանապարհին հարս ու սկեսրայրը մահացել են: Քրիստինեն ուներ 4 երեխա, ամուսինը մահացած էր եւ սկեսյրայրի հետ միասին էր ապրում: Henaran.am-ի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄայիսիՀուլիսի

Ամենաընթերցված