17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սեքսուալ կյանքում շատ օրենքներ անարդարացի են

Թե որքանով է սեքսը կարեւոր մարդկանց համար, մինչ օրս էլ մարդիկ դժվարանում են որոշել: Կույսերի համար այս թեման այքան էլ առաջնային չէ: Չունենալով փորձ` նրանք դեռեւս չեն պատկերացնում` դա ինչ է: Նրանք, որպես կանոն, սպասում են իրենց միակին, ով էլ հենց կկատարի այդ կուլմինացիոն ակտն իրենց կյանքում: Երիտասարդներն էլ փորձ ձեռք բերելու նպատակով փակվում են իրենց սենյակներում` էրոտիկ ամսագրեր կամ ֆիլմեր դիտելու, որպեսզի դառնան հենց այդ “միակները”:

Սակայն նրանց համար, ովքեր արդեն համտեսել են “արգելված պտուղը”, դժվար է հրաժարվել դրանից: Հասուն տղամարդիկ, ի տարբերություն երիտասարդների, ավելի լրջորեն են մոտենում սեքսին: Դա նրանց համար արդեն ոչ միայն հաճույք ստանալու միջոց է, այլ նաեւ միջոց` բարձրացնելու իրենց ինքնագնահատականը: Աղջիների վերբերմունքն ավելի գործնական է` նրանց համար ոչ այնքան կարեւոր է զուգընկերոջ ընտրությունը, քան դրա հետեւանքները:

Սեքսուալ կյանքում, սակայն, շատ օրենքներ անարդարացի են, ինչը գալիս է դեռ հին ժամանակներից: Այն տղամարդը, ով ավելի շատ աղջիկների հետ է հարաբերություններ ունեցել, համարվում է “Կազանովա”, եւ դա իբր թե լավ է: Եթե հակառակ պատկերն է, այսինքն աղջիկը կարող է պարծենալ իր տղամարդկանց քանակով, ապա նա ակամայից դասվում է անբարոյականների շարքին: Անարդար է, բայց` փաստ:

Հիշեք` սեքսը բոլորի համար եզակի է: Պատահում է, որ աղջկան հարյուրավոր տղաներն էլ բավական չեն, իսկ երիտասարդը կարող է ողջ կյանքում աստվածացնել միայն մեկին: Բավարարումը կախված է միայն ձեր հոգեկան աշխարհից:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ