ՀՀ արտգործնախարարն ընդունեց Իրանի նորանշանակ դեսպանին

Հունիսի 25-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Մուհամմադ Ռեիսին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի և Իրանի ժողովուրդները որպրես հարեւաններ կապված են անցյալով, ներկայով և ապագայով, ինչը բեղուն հիմք է հանդիսանում փոխշահավետ համագործակության զարգացման համար: Հայաստանի արտգործնախարարը հաջողություն մաղթեց դեսպանին իր առաքելության մեջ՝ հույս […]