04 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նախկին նախարարների խոսնակները հեռանում են, նորերի նախկինները` վերադառնում

Հայաստանի կապի եւ տրանսպորտի նախարարի մամուլի խոսնակ Սուսաննա Տոնոյանը դիմում է գրել եւ ազատվել աշխատանքից:

Այս մասին Henaran.am-ի թղթակցին ասաց Տոնոյանը, երբ փորձեցինք նախարարության հետ կապված հարց ճշտել: Որոշ տեղեկությունների համաձայն, նախարար Գագիկ Բեգլարյանի  խոսնակ է նշանակվել Անժելա Մարտիրոսյանը, որը ժամանակին Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնի պետն էր:

Անժելա Ստեփանյանը, սակայն մեզ հետ ունեցած զրույցում զարմացավ: “Ձեզ որտեղից այդ լուրերը, ես նման բան ամեն դեպքում չգիտեմ եւ առաջարկ չեմ ստացել”,-ասաց նա:

Առողջապահության նախկին նախարարի մամուլի  խոսնակ Շուշան Հունանյանը այս պահին արձակուրդում է: Սակայն, մեր ունեցած տեղեկություններով  նա եւս ազատման դիմում է գրել: Ի դեպ, նորանշանակ նախարար Դերենիկ Դումանյանը, ասում են, արդեն իր  “մարդուն է տարել” եւ ներկայացրել մամուլի խոսնակ:

Քաղաքաշինության նախկին նախարարի խոսնակ Բաղդասար Մհերյանը այս օրերին հիվանդանոցում է: Նրա ոտքն են վիրահատել, եւ երկարատեւ բուժում է անհրաժեշտ:

Սպորտի եւ երիտասրադության հարցերի նախարարության տեղեկատվության եւ հանրության կապերի բաժնի պետ Իվետա Տոնոյանն էլ է ազատվել աշխատանքից եւ նշանակվել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ: Չնայած նախարարության կայքում դեռ նրա անունն է տվյալ պաշտոնում նշված: Ի դեպ, Սուսաննա Տոնոյանի անունն էլ է դեռ նշված տրանսպորտի եւ կապի նախարարության կայք-էջում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ