08 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով կմեկնի Ֆրանսիա

Հունիսի 28-ից հուլիսի 4-ը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այցով կլինի Ֆրանսիայի հայոց թեմում` Մարսելում, ուր կհանդիսապետի Սրբոց Թարգմանչաց եկեղեցու օծման 80-ամյակին նվիրված միջոցառումները:

Այցի շրջանակներում Մարսելում Նորին Սրբությունը կմասնակցի նաեւ Հայ Առաքելական եկեղեցու եվրոպական համագումարին, կունենա պաշտոնական հանդիպումներ քաղաքային իշխանությունների, ինչպես նաեւ Ֆրանսիայի թեմական եւ համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ:

Նորին Սրբությանն ուղեկցելու են գավազանակիր Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը, կաթողիկոսական գրասենյակի քարտուղարներ Տ. Խորեն քահանա Կիրակոսյանը, Տ. Ադամ քահանա Մակարյանը եւ պրոֆեսոր Դավիթ Մուրադյանը:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ