12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

“Հարսնաքար”-ում տուժածները ձերբակալվածներից մեկին չեն ճանաչել

“Հարսնաքար” ռեստորանային համալիրի մենեջեր Դավիթ Հայրյանի նկատմամբ նախաքննական մարմինը կալանավորման միջնորդություն չի ներկայացրել դատարան եւ նա ազատ է ազատ է արձակվել:

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ  Ռուբեն Հայրապետյանին պատկանող“Հարսնաքար” ռեստորանում  դաժան ծեծի էին ենթարկվել զինվորական  հոսպիտալի բժիշկներ Էդգար Միկոյանը, Արկադի Աղաջանյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արտակ Բայադյանը եւ Վահե Ավետյանը: Վերջինիս արդեն երկու անգամ վիրահատվել է: Նրա մոտ գլխուղեղի դիսլոկացիա է / մի կիսագունդը թեքվել է դեպի մյուս կիսագունդը/:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am-ը, ձերբակալված 7 անձանցից 6-ը` Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանը,  Արթուր Բաբլոյանը, Արման Խաչատրյանն ու Նորայր Հայրապետյանը կալանավորվել են: Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի  112 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով`դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը երկու կամ ավելի անձանց նկատմամբ:

Ազատ արձակված մենեջերը ներկայացվել է ճանաչման, սակայն տուժողներից ոչ մեկը նրան չի ճանաչել: Այս իսկ պատճառով` Քրեական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի` ձերբակալվածը վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա ենթակա է ազատման, եթե չի հաստատվել անձի կողմից քրեական օրենքով չթույլատրված արարք կատարելու մասին կասկածը ` հատկանիշներով ազատվել է:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի ոստիկանությունից գործի նախաքննությունը շարունակվում է:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ