09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Փրկենք պատմական հուշարձանները

 Հասարակական մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչներ,  ակտիվիստներ, շարքային քաղաքացիներ այսօր  բողոքի ակցիա անցակցրին  Տերյան 11 հասցեում գտնվող պատմաշակութային հուշարձան համարվող “Աֆրիկյանների շենքի” մոտ: 19-րդ դարի վերջին կառուցված այս շենքը պատկանել է Աֆրիկյան եղբայրներին, ովքեր պատկանել են հին Երեւանի ամենահայտնի ընտանիքներից մեկին եւ եղել են մայրաքաղաքի հասարակական, քաղաքական , մշակութային կյանքի ակտիվ մասնակիցներ: Նշենք, որ 1913 թվականին այստեղ է տեղափոխվել Երեւանի քաղաքային ակումբը:

Ակցիայի մասնակիցները հետո քայլեցին դեպի Աբովյան փողոցում գտնվող ԱՕԿՍ-ի շենքը: Ըստ երթի մասնակիցների, եթե ժամանակին չաղմկեին, ապա այս շենքը նույնպես կքանդվեր:

Այստեղից նրանք եղան Արամի 30-ում, հետո շարժվեցին Հանրապետության հրապարակ` բողոքելով կառավարության շենքի տանիքին կառուցվող թմբուկի նախագծի դեմ: Իսկ բողոքի քայլարշավը ավարտեցին “Փակ” շուկայի տարածքում: Ակցիայի մասնակիցները մի քանի րոպե կանգնում էին պատմական արժեք ներկայացնող կառույցի մոտ, պահում բոլոր հուշարձան-շենքերի նկարներն ու փակցնում հավաստագիր` “Այս հուշարձան-շենքը  պահպանվում է հասարակության կողմից” գրառմամբ:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ