27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԱՄՆ-ի դեսպանը հետաքրքրված է “Սիվիլիթաս”-ի գործով

 Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը անդրադարձել է ՀՀ նախկին արտգործանախարար, ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի այն հայտարարությանը, թե փողերի լվացման կասկածանքով ԱԱԾ-ում հարուցված գործի հետեւում “ակնհայտ քաղաքական պատվեր կա”:

Պատասխանելով այս մասին “Ազատություն” ռադիոկայանի հարցին, ԱՄՆ-ի դեսպանն ասել է. ”Ես կասեի, որ ժամանակն է փոքր-ինչ անհանգստացնող: Այն փաստը, որ դա տեղի է ունենում քաղաքական այս ժամանակահատվածում, դա անհանգստացնող է”:

 “Սիվլիթասը” կարեւոր է մեզ համար եւ մենք շատ հետաքրքրված ենք այս գործով”, – հավելել է Ջոն Հեֆերնը եւ նշել, որ տեղյակ չէ՝ “ինչ փողեր են, ուր են գնացել եւ ով ում ինչ է արել”։

“Սիվիլիթասը” շատ կարեւոր գործընկեր է մեզ համար, եւ մենք կարծում ենք, որ այն շատ կարեւոր է Հայաստանի համար քաղաքական առումով, ինչպես նաեւ զանգվածային լրատվամիջոցների համար։ Ես այժմ գնում եմ “Սիվիլիթաս», որտեղ պետք է ճեպազրույց ունենամ եւ  տեղեկանամ այս գործի մանրամասներին: Ես պետք է հասկանամ խնդրի էությունը”, – “Ազատություն” ռադիոկայանին ասել է Ջոն Հեֆերնը։

Նշենք, որ Սիվիլիթաս հիմնադրամում այսօր հյուրընկալել է Միացյալ Նահանգների, Շվեյցարիայի, Եվրոպական Միության երկրների՝ Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Իտալիայի և Ռումինիայի դեսպանները: Նույն օրը Սիվիլիթաս էր այցելել նաև Եվրոպական Միության դեսպանը: Այս մասին Henaran.am-ին հաղորդում են “Սիվիլիթաս” հիմնադրամից: 

“Սիվիլիթաս”-ի հաղորդագրության մեջ նշվում է. ”Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը դեսպաններին ներկայացրեց հիմնադրամի և նրա հիմնադիր Վարդան Օսկանյանի դեմ սկսված քաղաքական արշավի մանրամասները: Դեսպաններին ներկայացվեցին Հիմնադրամի ֆինանսավորման աղբյուրները և ծախսերը, ինչպես նաև գործունեության հիմնական ուղղությունները”:

Հիշեցնենք, որ Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը Վարդան Օսկանյանին որպես վկա հրավիրել է ցուցմունք տալու Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ կետի (“Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)”) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում, որն առնչվում է իր և իր հիմնադրած Սիվիլիթաս հիմնադրամի գործունեությանը: Այնուհետ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել գործի մանրամասներիվերաբերյալ: Հավելենք, որ երկրորդ անգամ ԱԱԾ հրավիրվելուց հետո Վարդան Օսկանյանը հաղորդագրություն տարածեց, թե հրաժարվել է ցուցմունք տալ, քանի որ ԱԱԾ տարածած հաղորդագրության բովանդակությունից ակնհայտ էր, որ“հարուցված քրեական գործի շրջանակում ինքը  հարցաքննվում է ոչ թե որպես վկա, այլ՝ կասկածյալ :

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ