15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Չպետք է թիրախ ընտրես ինքդ քեզ` ինքնասպանության մոտիվ /վիդեո/

Անցյալ  տարի Հայաստանում ինքնասպանությունների թիվը եղել է 195, իսկ  2010 թվականին` 220: Այս վիճակագրությունն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

“Երկրագնդում տարեկան 1 միլիոն 200 հազար մարդ կյանքը վերջացնում է ինքնասպանությամբ: Պատճառները ուսումնասիրված են` խուսափել պատժից, լուծել տնտեսական հարցեր, իղձերի խնդիրն է` չկիսված սերը, թշնամական վերաբերմունքը, երբ թիրախ ես ընտրում  ոչ թե թշնամուն, այլ ինքդ քեզ”, – այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Ահարոն Ադիբեկյանը:

Հոգեբան Միհրդատ Մադաթյանի խոսքով, ինքնասպանությունների ավելացումը, թերեւս կապված է որոշակի կրոնական սեկտաների գործունեության, որոշակի երիտասարդական շարժումների` էմոներ, գոթեր եւ այլն: “Մարդիկ դրան գնում են գիտակցված: Իհարկե, կա նաեւ տարիքային խնդիրներ, կան նաեւ հոգեբանական խնդիրներ, որ դրան նպաստում են: Գումարած սոցիալական վիճակը, երբ որ մարդն անելանելի տուպիկային վիճակի մեջ է ընկնում”,-ասաց հոգեբանը:

Ադիբեկյանը նշեց, որ ինքնասպանությունների վիճակագրությունը ավելի քիչ է իսլամական երկրներում, որտեղ շատ մեծ կարեւորություն են տալիս, թե ով է տվել կյանքը, ով ունի այն վերցնելու իրավունք:

Սոցիոլոգն ու հոգեբանը համաձայն են այն հարցում,  որ ինքնասպանություն գործել ցանկացողների 80 տոկոսը հրաժարվում է այդ մտքից, եթե խոսում է մասնագետի հետ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ