15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մայրաքաղաքում միայն այս տարի կբարեկարգվի 20-30 խաղահրապարակ

Շարունակվում է մայրաքաղաքի բակային տարածքների բարեկարգման ծրագիրը

Ինչպես տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանից, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՛՛Փյունիկ՛՛ բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանի և հիմնադրամի պատվո նախագահ Գաբրիել Ջեմբերջյանի հետ միասին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում հանդիսավորությամբ բացել է նոր, հարմարվետ ու խաղային ատրակցիոններով կահավորված ևս երկու բակ:

Բակերի համալիր բարեկարգման 2012թ-ի ծրագրի շրջանակում համագործակցելով ՛՛Փյունիկ՛՛ բարեգործական հիմնադրամի հետ, Երևանի քաղաքապետարանը հիմնանորոգված բակային տարածքներում տեղադրում է նաև հիմնադրամի կողմից տրամադրված խաղային ատրակցիոններ և մարզական գույք:

Դրոյի 24 շենքի բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտնել` ընդգծելով, որ երկար տարիներ են սպասել բարեկարգ ու հարմարավետ բակային տարածք ունենալուն, իսկ Սարկավագի 72 շենքի բնակիչները դեռ նախորդ տարի էին դիմել քաղաքապետ Տարոն Մարգարյանին` իրենց շենքին հարակից տարածքը ևս բակերի բարեկարգման տարեկան ծրագրում ընդգրկելու խնդրանքով: Հաշվի առնելով, որ տվյալ տարածքը ժամանակին օտարվել էր և ուներ օրինական սեփականատեր, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականով, սեփականատիրոջ հետ բանակցությունների արդյունքում, տվյալ տարածքն արդեն համայնքային սեփականություն է և բարեկարգված ու խաղային ատրակցիոններով կահավորված հանձնվում է բնակիչներին:

Կարևորելով մայրաքաղաքի բակային տարածքների բարեկարգման անհրաժեշտությունն ու շնորհակալություն հայտնելով ՛՛Փյունիկ՛՛  բարեգործական հիմնադրամին համագործակցության համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ երևանյան բակերի բարեկարգման ծրագիրը լինելու է շարունակական. ՛՛Երևանի բոլոր վարչական շրջաններում միայն այս տարվա ընթացքում մոտ 20-30 բարեկարգված խաղահրապարակներ կհանձնենք շահագործման: Քաղաքապետարանի որդեգրած քաղաքականության արդյունքում առաջիկա տարիների ընթացքում ամբողջ Երևան քաղաքում կբարեկարգենք բոլոր բակերն ու կհանձնենք բնակիչներին` հարմարավետ միջավայր ապահովելով մեր բոլոր համաքաղաքացիների համար՛՛,-նշել է Տարոն Մարգարյանը:

Կարևորելով Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությունը, ՛՛Փյունիկ՛՛ բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանը վստահեցրել է, որ ծրագիրը լինելու է շարունակական, ավելին, առաջիկայում փոքրիկ երևանցիների համար կյանքի կկոչվեն նաև համատեղ այլ բարեգործական ծրագրեր. ՛՛Վերջին տարիների ընթացքում մենք շուրջ 300 մանկական խաղեր ու մարզական գույք ենք տրամադրել քաղաքապետարանին: Արդյունքն այսօր ակնհայտ է, երեխաներն անչափ ուրախ են և մեծանում է առողջ սերունդ՛՛,-նշել է Լևոն Սարգսյանը:

Բակերի բարեկարգման ծրագրի շրջանակում քաղաքապետարանի կողմից ամբողջությամբ բարեկարգվում, կանաչապատվում են բակային տարածքները, տեղադրվում են նստարաններ, զրուցարաններ, անցկացվում է արտաքին լուսավորության նոր ցանց, տարածքն ապահովվում է ոռոգման նոր համակարգով, դրան զուգահեռ կահավորվելով հիմնադրամի կողմից տրամադրվող մանկական ժամանակակից խաղերով և մարզասարքերով:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ