15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՄԱԿ-ը քաղաքացիական պատերազմ է հայտարարել Սիրիայում

Սիրիայում կատարվող դեպքերը վճռականորեն կարելի է քաղաքացիական պատերազմ անվանել: Նման հայտարարությամբ է հանդես եկել  խաղաղարար գործողությունների հարցերով ՄԱԿ-ի պետքարտուղարի օգնական Էրվե Լադսուսը: Նրա խոսքով` վերջին ընթացքում Սիրիայում բռնությունն այնքան զանգվածային է դարձել, որ այն փոխում է հակամարտության “բնույթը”, տեղեկացնում է “euronews”-ը:

Հուլիսի վերջին ավարտվում է ՄԱԿ-ի առաքելության մանդատը, որին մնում է միայն հաստատել Քոֆի Անանի խաղաղ կարգավորման ծրագրի ձախողումը: Դիտորդներն ավելի հաճախ են դառնում հակամարտող կողմերի քննադատության  թիրախը:

Նրանք պնդում են, որ կառավարական ուժերը փորձում են ետ վերադարձնել զգալի տարածքներ, որոնք գրավել են ապստամբները` օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա եւ մարտական ավիացիա: Ապստամբներն իրենց հերթին անցնում են ահաբեկչական գրոհների եւ պարտիզանական պատերազմի:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ