17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Զոլյանը հատուկ կայք է ստեղծել

ԵՊԼՀ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը հատուկ կայք է ստեղծել, որի միջոցով պատրաստվում է լուսաբանել, ինչպես ինքն ասաց՝ ՛՛ԿԳՆ ապօրինությունները՛՛:

“Մեր խնդիրը չէ պարոն Աշոտյանին օրենքներ եւ շարահյուսություն սովորեցնել: Մենք ցույց տվեցինք, որ անգամ Հայաստանում կարող է ստեղծվել եվրոպականն չափանիշներին համապատասխան համալսարան:

Մենք ստեղծել ենք նախաձեռնող խումբ, այսօրվանից գործելու է հատուկ կայք` Ազատ համալսարան, որտեղ նշված են Հայաստանում բուհի զարգացման միտումները”,-հայտարարեց նա եւ հավելեց, որ հետագայում կներկայացվեն նաեւ իրենց տեսակետները բուհերի զարգացման վերաբերյալ:

Անդրադառնալով երեկ կայացած ԵՊԼՀ ռեկտորի ընտրություններին, Զոլյանը հայտարարեց, որ  այս ընտրությանը վերաբերվում է որպես Արմեն Աշոտյանի “հակաօրինական” որոշումների շարունակություն, ինչպես  անօրինական են եղել իր նկատողությունների , հեռացման եւ մրցույթի հրամանները:

“Սա անօրինականության շղթա է, բոլոր նրանք ովքեր մասնակցում են սրան, դառնում են անօրինականության մասնակիցներ: Ցավում եմ, որ բուհի խորհուրդը եւ խորհրդի նախագահը մասնակցեցին սրան”,-նշեց Սուրեն Զոլյանը:

Հարցին, թե Աշոտյան-Զոլյան վեճն արդյոք ընտրություններով էր պայմանավորված, Սուրեն Զոլյանը պատասխանեց.”Այո, համընկավ ընտրութունների հետ ժամանակագրական առումով, եթե մենք մտնում ենք դավադրության տեսության մեջ, ամեն ինչ հնարավոր է, ես չգիտեմ”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ