Անամպ երկինք ու անհոգ մանկություն երեխաներին /վիդեո/

Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Henaran.am-ը շնորհավորում է աշխարհի բոլոր երեխաներին, մաղթում անամպ երկինք, լուսավոր ապագա եւ որ ամենակարեւորն է` առողջություն: Մայրաքաղաքում, ինչպես նաեւ հանրապետության տարբեր մարզերում երեխաներին նվիրված տարբեր միջոցառումներ են կազմակերպվելու: Վաղ առավոտից “Էրուդիտ” մանակական քոլեջի սաներն էլ են սկսել տոնել հունիսի 1-ը: Այստեղ սկսել են կավճանկարներից: