22 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 2012

Էդվարդ Նալբանդյանն ընդունեց սենատոր Դիկ Դուրբինին

Այսօր ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Երեւան ժամանած ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Դիկ Դուրբինին: Ողջունելով հյուրին՝ ԱԳ նախարարի պաշտոնակատարը բարձր գնահատեց վերջին տարիներին համատեղ ջանքերով նոր լիցք ստացած հայ-ամերիկյան բազմաբովանդակ համագործակցությունը եւ ընդգծեց, որ բարձրաստիճան այցելությունները նպաստում են երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանն ու զարգացմանը: Սենատոր Դուրբինը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, իր հերթին […]

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Ֆիլիպ Լեֆորին

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան: Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքին վերաբերող հարցեր: Երկուստեք ընդգծվել է խաղաղ ճանապարհով հիմնախնդրի լուծման ընթացքի շարունակականության ապահովման կարեւորությունը: Անդրադարձ է եղել նաեւ հայ-թուրքական հարաբերություններին: ԱԱԽ քարտուղար Արթուր […]

Հովիկ Աբրահամյանը նաեւ ծնողներին է շնորհավորել

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրամայանը շնորհավորական ուղերձ է հղել հունիսի 1-ի կապակցությամբ: “Սիրելի երեխաներ եւ հարգելի ծնողներ, Սրտանց շնորհավորում եմ ամենավառ  տոներից մեկի` Երեխաների իրավունքների պաշտպանության  օրվա կապակցությամբ: Երեխաներն են  հասարակության վաղվա օրը կրողները, եւ մեր` պետության ու հասարակության խնդիրն է ապահովել նրանց առողջ, անհոգ, ուրախ եւ երջանիկ մանկությունը: Առանձնահատուկ շնորհավորում եմ նաեւ ծնողներին, […]

Տունը, որտեղ գտան լեգենդար երգչուհու դիակը, վաճառքի է հանվել

Լոնդոնի հյուսիս-արեւմուտքում գտնվող այն տունը, որտեղ նախորդ տարվա հուլիսին մահացած գտան բրիտանացի երգչուհի Էմի Ուայնհաուսին, վաճառքի է հանվել 3,3 մլն եվրոյով: Դղյակը 2010-ին գնել են Էմին եւ նրա հայրը` 1,8 մլն ֆունտով: Տունն ունի 3 ննջասենյակ, 3 հյուրասենյակ եւ 1 խոհանոց, ինչպես  նաեւ մեծ այգի: Ինչպես գրում է “The Guardian”-ը, նախկինում ենթադրվում էր, որ երգչուհու […]

Երեւանի քաղաքապետը շնորհավորել է “Ֆեյսբուք”-ով

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորական գրառում է թողել իր ֆեյսբուքյան էջում։  “Իմ փոքրիկ բարեկամներ, սիրելի երեխաներ, Շնորհավորում եմ բոլորիդ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։ Առողջություն, հաջողություններ ու երջանկություն եմ մաղթում բոլորիդ։ Ուզում եմ, որ ձեր մանկությունն անցնի անհոգ ու ուրախ եւ մեր պետությունը, նաեւ ես, որպես Երեւանի քաղաքապետ, դրա համար […]

Հանրապետության նախագահը թոռնուհու հետ կենդանաբանական այգում էր

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր դստեր եւ թոռնուհու հետ այցելել է Երեւանի կենդանաբանական այգի եւ ներկա է գտնվել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Երեւանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված տոնական միջոցառումներին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հանրապետության ղեկավարին ներկայացրել է Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կենդանաբանական այգու բարեկարգման եւ զարգացման ուղղությամբ վերջին տարիներին իրականացված աշխատանքները:    

“Ոսկե ծիրան” կինոփառատոնին ներկայացված 1300 հայտերից կցուցադրվեն միայն 150-ը

Հուլիսի 8-15-ը  կանցկացվի “Ոսկե ծիրան” 9-րդ երեւանյան միջազգային  կինոփառատոնը, որն այս տարի եւս կպահպանի արդեն ավանդույթ դարձած “Երեւանյան պրեմերիաներ”, “Հետահայաց ցուցադրություններ” եւ “Հարգանքի տուրք” արտամրցութային ծրագրերը: Այսօր` հունիսի 1-ին կայացած ասուլիսին փառատոնի կազմակերպիչները ներկայացրին ֆիլմերի արտամրցութային ծրագրերը: Փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը նշեց, որ այս տարի եւս տեղի կունենա ԱՊՀ երկրների կինոծրագիրը, իսկ քանի որ […]

ԱԺ-ում պատգմավորների աշխատասենյակների հարցով են զբաղված

Հինգերորդ գումարման ԱԺ պատգամավորներին խորհրդարանում իրենց աշխատասենյակները դեռ չեն բաշխել, գործընթացն ընթացքի մեջ է: Այս մասին այսօր Henaran.am-ին ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավար Վրեժ Գասպարյանը: “Քանի որ հանձնաժողովների ձեւավորման գործընթաց է գնում, աշխատասենյակները դեռ չենք բաշխել: Պետք է ունենանք պատկերը եւ ըստ հանձնաժողովների բաշխենք”,-տեղեկացրեց նա: Վրեժ Գասպարյանի փոխանցմամբ, ԱԺ խմբակցությունների աշխատասենյակների փոփոխություններ չեն եղել :  Չորրորդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄայիսիՀուլիսի