20 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Տունը, որտեղ գտան լեգենդար երգչուհու դիակը, վաճառքի է հանվել

Լոնդոնի հյուսիս-արեւմուտքում գտնվող այն տունը, որտեղ նախորդ տարվա հուլիսին մահացած գտան բրիտանացի երգչուհի Էմի Ուայնհաուսին, վաճառքի է հանվել 3,3 մլն եվրոյով:

Դղյակը 2010-ին գնել են Էմին եւ նրա հայրը` 1,8 մլն ֆունտով: Տունն ունի 3 ննջասենյակ, 3 հյուրասենյակ եւ 1 խոհանոց, ինչպես  նաեւ մեծ այգի:

Ինչպես գրում է “The Guardian”-ը, նախկինում ենթադրվում էր, որ երգչուհու դղյակը կօգտագործվի որպես նրա անվան հիմնադրամի գրասենյակ: Սակայն արդյունքում` Ուայնհաուսի հարազատները որոշել են այն վաճառել:

Էմի Ուայնհաուսը մահացավ 2011-ի հուլիսի 23-ին` 27 տարեկանում: Երգչուհու մահվան պատճառն ալկոհոլային թունավորումն էր:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ