09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Ֆիլիպ Լեֆորին

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան:

Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքին վերաբերող հարցեր: Երկուստեք ընդգծվել է խաղաղ ճանապարհով հիմնախնդրի լուծման ընթացքի շարունակականության ապահովման կարեւորությունը: Անդրադարձ է եղել նաեւ հայ-թուրքական հարաբերություններին:

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Հայաստանն այս հարաբերությունների համատեքստում շարունակելու է հանդես գալ կառուցողական դիրքերից: Կողմերը կարեւորել են տարբեր մակարդակներում շփումները եւ երկխոսությունը տարածաշրջանի երկրների միջեւ, ինչն առավել արդյունավետ ընթացք կհաղորդի առկա հիմնախնդիրների լուծմանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային այլ խնդիրներին եւ միջազգային իրադրությանն առնչվող հարցերի շուրջ:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ