02 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 2012

Փաստաբանները փոշմանե՞լ են

Henaran.am-ի տեղեկություններով, օրերս գործադուլի դիմած փաստաբաններից ոմանք  հիասթափվել են պայքարից, եւ մտադիր են դիմում գրել ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանին: Նրանց խոսքով, նախ բողոքը դատական համակարգի դեմ էր, բայց հետո սկսեցին բողոքել ստիկանությունից եւ դատախազությունից: Իսկ ամենակարեւորը, ինչպես նշեցին մեր զրուցակիցները` փաստաբան Արա Զոհրաբյանը նպատակ ունի փաստաբանների պալատի նախագահ դառնալ, ինչի համար էլ այս […]

Մուսուլմանուհիների մուտքը Փարիզ արգելել են

Սաուդյան Արաբիայի քաղաքացի 3 կանանց, որոնք Ֆրանսիա են ժամանել Քաթարից, արգելել են մուտք գործել երկիր, քանի որ նրանք հրաժարվել են հանել փարաջաները, տեղեկացնում է “AFP”-ը: Միջադեպը տեղի է ունեցել Փարիզի Շառլ դը Գոլլի անվան օդանավակայանում: Նախորդ տարվա ապրիլին Ֆրանսիան դարձավ առաջին երկիրը Եվրոպայում, որտեղ օրենք ընդունվեց արգելել դեմքն ամբողջությամբ փակող հագուստ` մասնավորապես մուսուլմանական փարաջա կրել […]

Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին փոխհատուցում կտրամադրվի

Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին 2,1 մլն ԱՄՆ դոլար փոխհատուցում կտրամադրվի, հաղորդում է “Glendale News-Press”-ը: Գումարը կփոխանցվի ֆրանսիական “AXA S.A.” ապահովագրական ընկերության ժառանգների փոխհատուցման հիմնադրամի կողմից: Այս գործի դատավարությունն ընթանում է ավելի քան մեկ տարի: Դատախազների համաձայնության դեպքում հայցվորներին կտրոններ կտրամադրվեն: Վավերացված է 100 հայց, որոնց ներկայացուցիչներին կտրամադրվի նշված գումարը: “Boyajian and Associates” իրավաբանական ընկերությանը, որը […]

Քլինթոնը պետք է կրի մեղքի իր բաժինը հայ զինվորների սպանության համար. Հ. Սասունյան

Արյունալի գործողությունների ողբերգական շարքը կրկնվում է հայ-ադրբեջանական սահմանին մարդկային մեծ կորստի գնով: Ամեն անգամ, երբ ղարաբաղյան հակամարտության նպատակով բարձրաստիճան պաշտոնյանների այցելություններ կամ միջազգային հանդիպումներ են պլանավորվում, Ադրբեջանն անպայման հարձակումներ է իրականացնում հայ սահմանապահների վրա, ինչի հետեւանքով գրանցվում են բազմաթիվ զոհեր: Ադրբեջանի ղեկավարները հույս ունեն, որ նման թշնամական գործողություններով միջնորդ երկրների ուշադրությունը կհրավիրեն հակամարտության կարգավորման հրատապության վրա՝ ճնշում գործադրելով Հայաստանի ղեկավարության վրա, որպեսզի վերջինս Արցախի հարցում տարածքային զիջումների գնա: Անցյալ շաբաթ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այցելեց […]

Տրասնպորտը չի վերահսկվում

Անդրադառնալով Երեւան քաղաքի տրանսպորտային խնդիրներին` Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ  վերջերս Ավանում տեղի ունեցած երթուղային վարորդի սպանությունը հետեւանք էր “տրանսպորտի անմխիթար վիճակի”: Նրա խոսքով, տնտեսվարողները, ուղեւորները, վարորդները մշտական կոնֆլիկտի մեջ են. մեկը մյուսին դուրս մղելու երեւույթ կա, հզորները թույլերին, գծի տերերի թիկնապահները` տրոլյեբուսի վարորդներին, միկրոավտոբուսների վարորդները` ավտոբուսներին: “Գոյությունի ունի տրանսպորտի […]

ՊՆ-ն նախապատրաստվում է ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի զորավարժություններին

Ինչպես   Henaran.am -ին հաղորդում են ՀՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունից, սեպտեմբեր ամսին ՀՀ տարածքում կայանալիք ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի ՛՛Փոխգործակցություն 2012՛՛ համատեղ զորավարժության նախապատրաստական աշխատանքների կատարման ընթացքին ծանոթանալու նպատակով հունիսի 12-ին ՀՀ ՊՆ Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարան են այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ  Յուրի Խաչատուրովը, ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավարությունը: […]

Շաբաթ օրը կձեւավորվի նոր կառավարությունը

Շաբաթ օրը կձեւավորվի նոր կառավարությունը. իրազեկում են Henaran.am-ի լավատեղյակ աղբյուները: Այնուհանդերձ, մինչեւ այս պահը նախարարի որեւէ պոտենցիալ թեկնածու չի կանչվել նախագահական: Կոալիցիոն գործընկեր ՕԵԿ-ի մասով նույնպես հարցականներ կան. նախարարությունը որոշված է, ՕԵԿ-ը կստնաձնի քաղաքաշինության պորտֆելը, սակայն անձի հարցում դեռ բանակցությունները շարունակվում են. ՕԵԿ-ում կարծում են, որ Արթուր Բաղդասարյանը կհամոզի Սերժ Սարգսյանին` Հովհաննես Մարգարյանին նշանակել նախարար: […]

Մեծ Բրիտանիայի ազգային տոնը կնշվի նաեւ Երեւանում

Ամեն տարի հունիսին Երեւանում Բրիտանական դեսպանատունը նշում է Միացյալ Թագավորության միապետի ծննդյան պաշտոնական օրը: Այս տարի այն նշանավորում է Թագուհի Եղիսաբեթ 2-րդի գահակալության 60-ամյակը՝ Ադամանդե Հոբելյանը: Այդ առիթով հանդիսության պատվավոր հյուրն է լինելու Նորայր Մակարյանը, ով ներկա է եղել Լոնդոնում թագադրման պատմական իրադարձությանը: Նա միակ հայն էր 1200 սովետական նավաստիներից, ովքեր 1952-ին Սվերդլով հածանավից ողջունել […]

Կդադարեցվի Կենտրոնի ջրամատակարարումը

“ՙԵրևան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հունիսի 14-ին ժամը 11.00-24.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Սարյան փող. 2-24 զույգ համարների, Արաբկիր վարչական շրջանի Կոնդ թաղամասի, Կոմիտաս պող. 1-12, Բաղրամյան պող. 21-89, Քոչար փող. 1-10 համարների, Ջեյմս Բրայսի, Գյուլբենկյան, Գուլակյան, Կիևյան, Օրբելի, Երզնկյան, Պռոշյան, Ֆրիկ, Պարոնյան, Դեմիրճյան, Անտառային, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄայիսիՀուլիսի