17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մեծ Բրիտանիայի ազգային տոնը կնշվի նաեւ Երեւանում

Ամեն տարի հունիսին Երեւանում Բրիտանական դեսպանատունը նշում է Միացյալ Թագավորության միապետի ծննդյան պաշտոնական օրը: Այս տարի այն նշանավորում է Թագուհի Եղիսաբեթ 2-րդի գահակալության 60-ամյակը՝ Ադամանդե Հոբելյանը: Այդ առիթով հանդիսության պատվավոր հյուրն է լինելու Նորայր Մակարյանը, ով ներկա է եղել Լոնդոնում թագադրման պատմական իրադարձությանը: Նա միակ հայն էր 1200 սովետական նավաստիներից, ովքեր 1952-ին Սվերդլով հածանավից ողջունել են երիտասարդ Թագուհուն:

Տոնակատարության շրջանակներում կցուցադրվեն Եղիսաբեթ 2-րդի թագադրման եւ նավատորմի (այդ թվում նաեւ Սվերդլով հածանավի) հանդիսավոր երթի արխիվային կինոֆիլմերը:

Միջոցառման ընթացքում հյուրերը հնարավորություն կունենան նաեւ տեսնել թե ինչպես է ստեղծվում նկարիչ-դիզայներ Տաթեւ Մնացականյանի աշխատանքը՝ նվիրված Եղիսաբեթ 2-րդի գահակալության 60-ամյա հոբելյանին:

Երեւանի բնակիչները Ադամանդե Հոբելյանի տոնակատարությունից նույնպես անմասն չեն մնա. հունիս ամսվա բոլոր շաբաթ եւ կիրակի օրերին Թագուհու եւ նրա պահակախմբի զգեստով դերասաններ կշրջեն Երեւանի այգիներում: Նրանք ներկա կգտնվեն նաեւ հունիսի 15-ին՝  Գաֆեսճյան արվեստի կենտրոնում անցկացվող հանդիսությանը:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ