06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Փաստաբանները փոշմանե՞լ են

Henaran.am-ի տեղեկություններով, օրերս գործադուլի դիմած փաստաբաններից ոմանք  հիասթափվել են պայքարից, եւ մտադիր են դիմում գրել ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանին:

Նրանց խոսքով, նախ բողոքը դատական համակարգի դեմ էր, բայց հետո սկսեցին բողոքել ստիկանությունից եւ դատախազությունից: Իսկ ամենակարեւորը, ինչպես նշեցին մեր զրուցակիցները` փաստաբան Արա Զոհրաբյանը նպատակ ունի փաստաբանների պալատի նախագահ դառնալ, ինչի համար էլ այս աղմուկը բարձրացվեց:

Փաստաբան Արա Զոհրաբյանը Henaran.am-ի հետ ունեցած հեռախոսազրույցում հերքեց այս տեղեկությունը: “Ես ընտրվել եմ հանձնախմբի անդամ` փաստաբանների կողմից, եւ պայքարի միակ պատճառը դատարանների կամայականություններն են: Այլ նպատակ չկա, եւ տեղյակ էլ չեմ, թե ովքեր են այդ հիասթափված փաստաբանները”,-ասաց Զոհրաբյանը:

Փորձեցինք նաեւ զրուցել Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանի հետ: Սակայն վերջինս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Ի դեպ, ասում են նա դեմ է եղել գործադուլին:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ