16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Մուսուլմանուհիների մուտքը Փարիզ արգելել են

Սաուդյան Արաբիայի քաղաքացի 3 կանանց, որոնք Ֆրանսիա են ժամանել Քաթարից, արգելել են մուտք գործել երկիր, քանի որ նրանք հրաժարվել են հանել փարաջաները, տեղեկացնում է “AFP”-ը:

Միջադեպը տեղի է ունեցել Փարիզի Շառլ դը Գոլլի անվան օդանավակայանում:

Նախորդ տարվա ապրիլին Ֆրանսիան դարձավ առաջին երկիրը Եվրոպայում, որտեղ օրենք ընդունվեց արգելել դեմքն ամբողջությամբ փակող հագուստ` մասնավորապես մուսուլմանական փարաջա կրել հասարակական վայրերում: Նորամուծության նախաձեռնողն էր Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին:

Այնուհետեւ նման օրենք ընդունվեց նաեւ Բելգիայում: Նման օրինագծեր են քննարկվում նաեւ Իսպանիայում եւ Նիդերլանդներում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ