20 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Մահացել է պարուսույց Մագան

Հունիսի 13–ին, գիշերը ժամը 1.30-ի սահմաններում Երեւանում վթար է տեղի ունեցել.Ապարանի բնակիչ 29-ամյա Ռոման Հակոբյանը, վարելով «ԲՄՎ» 33 ԼՕ 321 համարանիշի ավտոմեքենան,Խանջյան փողոցում  բախվել թիվ 32 էլեկտրասյանը։

Վթարի հետևանքով վարորդին և ուղևորներ՝ Արագածոտնի մարզի Բյուրեղավան գյուղի բնակիչ 18–ամյա Նարինե Գրիգորյանին, նույն գյուղի բնակիչ 21-ամյա Շամիրամ Գրիգորյանին, Նոր–Նորքի 9-րդ զանգավծի բնակիչ Մարիամ Գևորգյանին և անձը չպարզված մի կնոջ մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխել են Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց։Այս մասին գրում է  news.armeniatv.com  կայքը` հղում անելով  ֆոտոլրագրող Գագիկ Շանշյանին:

Գ. Շամշյանը հայտնել է, որ նշված հիվանդանոցից դեռևս ինքնությունը չպարզված կնոջը տեղափոխել են Սբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ էլ նա մահացել է։ Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ բոլոր վիրավորները պարողներ էին։ Իսկ ավելի ուշ հիվանդանոցի մոտ Գ. Շամշյանին պատմել են, որ մահացածը հայտնի պարուսույց «համույթի Մագան» է։

Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քնննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանը։

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ