10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 2012

Առաջարկում են կալանավորներին տեղափոխել սահմանամերձ բնակավայրեր

Կոնկրետ գործով նպաստել սահմանամերձ բնակավայրերի վերականգնմանը. նման կոչ են  հղում հրապարակախոս Բակուր Կարապետյանը եւ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի տնօրեն Գեւորգ Պողոսյանը`առաջարկելով հայկական գյուղերի փրկության ծրագիր: Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը Բակուր Կարապետյանը նշեց, որ գյուղական բնակավայրերից աշխատուժի համատարած  արտագաղթի պատճառը աշխատատեղերի ու եկամտի աղբյուրի բացակայությունն է: Այդ հանգամանքը հաշվի առնելով, նախաձեռնող խմբի անդամներն առաջարկում են […]

Հայաստանի “մագնիսական գրոհները” եւ Բաքվի հոգեկան խանգարումը. ցնդաբանություն

Ադրբեջանական “Բիզիմ Յոլ” թերթին տված հարցազրույցում Տունզալյա Բայրամովա անունով մի կին, ով իրեն հոգեթերապեւտ է համարում, հայտարարել է, որ ադրբեջանցիների ներկա հոգեկան վիճակի խանգարումների, ինչպես նաեւ Ադրբեջանի  սոցիալական եւ ֆինանսական խնդիրների  համար մեղավոր են Հայաստանի “մագնիսական գրոհները”: Կնոջ համոզմամբ` ադրբեջանցիների դեպրեսիայի, հասարկության մեջ առկա ագրեսիայի, թշնամության եւ նման այլ երեւույթների 20 տոկոսը մագիայի արդյունք է: […]

Զուրաբյանն ուզում է, որ վարչապետը ՀԱԿ գրասենյակ գնա իր ծրագրով /վիդեո/

“Մենք չենք կարող կողմ քվեարկել  այս կառավարության բերած ցանկացած ծրագրի”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: “Մենք արդեն տեսել ենք, որ  ինչ-որ բովանդակությամբ ծրագիր կառավարությունը բերել է, բայց իր խոստումները չի իրագործել: Երկրորդը, չի կարող որեւէ կառավարություն, որը չի ստացել ժողովրդի հավանությունը, գործի արդյունավետ”,-նշել է Լեւոն Զուրաբյանը` ներկայացնելով այն պատճառները, […]

Լեւոն Զուրաբյանը խուսափեց հստակ գնահատական տալ Օսկանյանին ԱԱԾ կանչելու հարցին

ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին ԱԱԾ կանչելու վերաբերյալ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն այսօր հայտարարեց, թե եթե մենք ապրեինք նորմալ , ժողովրդավար պետությունում, սա կարող էր դիտարկվել  նորմալ գործընթաց: “Այո, իրավապահ մարմինները կարող են վերահսկել ՀԿ-ների ֆինանսավորման օրինականությունը եւ օրենքով պատժել այն  մարդկանց, ովքեր խախտում են թույլ տվել, բայց քանի որ  ապրում ենք մի պետությունում, […]

ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում զսպվածության կոչ է անում

ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի փոխվարչապետ եւ Արտաքին գործերի նախարար Էյմոն Գիլմորը այսօր Երեւանում կոչ է արել բոլոր կողմերին զերծ մնալ ուժի կիրառումից կամ սպառնալիքից եւ ձեռնպահ մնալ պատասխան միջոցառումներից: “Ես խստորեն դատապարտում եմ բռնության վերջին միջադեպերը: Այս հակամարտությունը չի կարգավորվի ուժի կիրառման ճանապարհով: Բռնության շրջանին պետք է վերջ տալ”, – ասաց ԵԱՀԿ գործող նախագահը ՀՀ […]

Բրյուսովի համալսարանը նոր ռեկտոր ունի

Երեւանի պետական լեզվաբանական համալսարանում ռեկտորի թափուր տեղի համար ընտրությունները ավարտվեցին: ԲՈՒՀ-ի  խորհրդի նիստը դռնփակ ընթացավ: Առաջադրված երկու թեկնածուներից մեկը` բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վաղարշակ Մադոյանը ինքնաբացարկ տվեց: Մնաց մեկ թեկնածու` ռեկտորի պաշտոնակատար Գայանե Գասպարյանը, ով ընտրվեց 22 կողմ եւ մեկ անվավեր ձայնով: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Գայանե Գասպարյանի ընտրությունն այս պաշտոնին սպասված էր:

Ո՞ր քաղաքներից պիտի “զգուշանան” օտարերկրացիները

“Mercer Human Resource Consulting” ընկերությունը կազմել է աշխարհի ամենաթանկ քաղաքների ցանկը օտարերկրացիների համար: Այս տարի ցանկը գլխավորում է Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոն: Անգոլայի մայրաքաղաք Լուանդան իջել է 2-րդ հորիզոնական, իսկ 3-րդ տեղում եւս մեկ ճապոնական քաղաք է` Օսական: 4-րդ տեղում, ինպես եւ նախորդ տարի, Մոսկվան է, իսկ առաջատարների հնգյակը եզրափակում է Ժնեւը: Եվրոպական մի շարք քաղաքներում […]

Այսօր Մոնթեի մահվան տարելիցն է

  Այսօր Մոնթեի մահվան տարելիցն է: Ֆրեզնոյի մերձակայքում ծնված, Բըրկլիի համալսարանում ուսանած այրն իր արմատները պիտի գիտակցեր դեռ պատանեկան տարիներին, երբ ընտանիքի հետ այցելեց պատմական Հայաստան: Տիրապետում էր  7 լեզվի, հմուտ էր զինատեսակների գործածման ու ռազմարվեստի հարցերում, որն էլ մեծ օգուտ բերեց հայրենիքի պատշպանության ժամանակ։ Մարտնչել է Լիբանանի հայ համայնքի պաշտպանական կռիվներում, իսկ հետագայում՝ Արցախի […]

ՀԱԿ-ի ձայնը չի հասնի ԵԽԽՎ-ին

ԱԺ ՀԱԿ խմբակցությանը չեն ներառել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում: Այսօր այս մասին լրագրողներին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: “Ես երեկ հանդիպել եմ ԱԺ գործող նախագահի հետ եւ դրել եմ այս հարցը: ԵԽԽՎ ամառային սեսիայի համար կազմվել է մի պատվիրակություն, որում հաշվի չեն առնվել ընտրությունների արդյունքները”: Պատվիրակության կազմում ներառված են ԱԺ 5 խմբակցությունները : […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄայիսիՀուլիսի