19 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

ՀԱԿ-ի ձայնը չի հասնի ԵԽԽՎ-ին

ԱԺ ՀԱԿ խմբակցությանը չեն ներառել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում: Այսօր այս մասին լրագրողներին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: “Ես երեկ հանդիպել եմ ԱԺ գործող նախագահի հետ եւ դրել եմ այս հարցը: ԵԽԽՎ ամառային սեսիայի համար կազմվել է մի պատվիրակություն, որում հաշվի չեն առնվել ընտրությունների արդյունքները”: Պատվիրակության կազմում ներառված են ԱԺ 5 խմբակցությունները :

Հովիկ Աբրահամյանը պատասխանեց,   որ ինքը նման իրավունք ուներ եւ դա սահմանված է ԱԺ կանոնակարգ օրենքով:

ՀԱԿ համակարգողի խոսքով, եթե անգամ նման իրավունք Հովիկ Աբրահամյանն ուներ, պետք է վարվեր տրամաբանության համաձայն: “Պետք է կազմվեր նոր կազմ, նոր պատվիրակություն, որը կարտացոլեր թեկուզ եւ այս կեղծված ընտրությունների արդյունքները: Սա չանելը նշանակում է, որն իրենք  վախենում են, որ Կոնգրեսի ձայնը հասնի ԵԽԽՎ-ին”,-հայտարարեց Լեւոն Զուրաբյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ