25 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լեւոն Զուրաբյանը խուսափեց հստակ գնահատական տալ Օսկանյանին ԱԱԾ կանչելու հարցին

ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին ԱԱԾ կանչելու վերաբերյալ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն այսօր հայտարարեց, թե եթե մենք ապրեինք նորմալ , ժողովրդավար պետությունում, սա կարող էր դիտարկվել  նորմալ գործընթաց:

“Այո, իրավապահ մարմինները կարող են վերահսկել ՀԿ-ների ֆինանսավորման օրինականությունը եւ օրենքով պատժել այն  մարդկանց, ովքեր խախտում են թույլ տվել, բայց քանի որ  ապրում ենք մի պետությունում, որի պատկերը մենք ներկայացրել ենք, ես չեմ զարմանա, եթե պարզվի, որ այս ամենը պայմանավորված է քաղաքական նպատակներով: Այսօր այսքանը”,-հայտարարեց Լեւոն Զուրաբյանը:

Դիտարկմանը, թե այս կերպ որոշվում է չեզոքացնել Օսկանյանին՝ որպես ՀՀ նախագահի թեկնածու, Զուրաբյանը դարձյալ չպատասխանեց: Այսօր այսքանը”,-հայտարարեց նա:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ