21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Ո՞ր քաղաքներից պիտի “զգուշանան” օտարերկրացիները

“Mercer Human Resource Consulting” ընկերությունը կազմել է աշխարհի ամենաթանկ քաղաքների ցանկը օտարերկրացիների համար:

Այս տարի ցանկը գլխավորում է Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոն: Անգոլայի մայրաքաղաք Լուանդան իջել է 2-րդ հորիզոնական, իսկ 3-րդ տեղում եւս մեկ ճապոնական քաղաք է` Օսական: 4-րդ տեղում, ինպես եւ նախորդ տարի, Մոսկվան է, իսկ առաջատարների հնգյակը եզրափակում է Ժնեւը:

Եվրոպական մի շարք քաղաքներում բնակվելը էժան է դարձել եվրագոտու տնտեսական ճգնաժամի պատճառով: Օրինակ` Փարիզը միանգամից 10 հորիզոնականով ետ է մնացել` հայտնվելով 37-րդ տեղում: Իտալական մայրաքաղաք Հռոմը հայտնվել է 42-րդ տեղում` նախորդ տարվա 50-ի փոխարեն: Աթենքը 24-րդ հորիզոնականից տեղափոխվել է 77-րդ հորիզոնականը: Լոնդոնը իր դիրքը զիջել է 7 հորիզոնականով` 18-ից 25-րդ հորիզոնական տեղափոխվելով:

Արտասահմանցիների  համար ամանաէժան քաղաքը, ինչպես եւ նախորդ տարի, Պակիստանի Կարաչի քաղաքն է: Այնտեղ ծախսերը 3 անգամ ավելի քիչ են, քան Տոկիոյում:

Ցանկը կազմելիս մասնագետները հաշվի են առնում ավելի քան 200 ապրանքների գները, այդ թվում` բնակվարձը, բենզինի եւ սննդի գները:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ