04 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Բրյուսովի համալսարանը նոր ռեկտոր ունի

Երեւանի պետական լեզվաբանական համալսարանում ռեկտորի թափուր տեղի համար ընտրությունները ավարտվեցին: ԲՈՒՀ-ի  խորհրդի նիստը դռնփակ ընթացավ: Առաջադրված երկու թեկնածուներից մեկը` բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վաղարշակ Մադոյանը ինքնաբացարկ տվեց:

Մնաց մեկ թեկնածու` ռեկտորի պաշտոնակատար Գայանե Գասպարյանը, ով ընտրվեց 22 կողմ եւ մեկ անվավեր ձայնով:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Գայանե Գասպարյանի ընտրությունն այս պաշտոնին սպասված էր:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ