15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մոսկվայում կայացավ “Միլիոնների երթը”

Մոսկվայում կայացավ ընդդիմության հերթական ակցիան` “Միլիոնների երթ” անվանումով: Ըստ ցույցի կազմակերպիչների` մասնակիցների թիվը հասել է 50 հազարի, սակայն Ներքին գործերի նախարարության տվյալներով` ներկա  է գտնվել ընդամենը 20 հազարը, տեղեկացնում է Ռուսաստանի “Առաջին ալիքը”:

Ակցիայի մասնակիցների  թվում են եղել նաեւ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, որոնք սոցիալական պահանջներ են ներկայացրել:

Երթն սկսվել է Պուշկինի հրապարակից: Սկզբում մասնակիցները շարքերի են բաժանվել` ձախից կարմիր դրոշներով “ձախ ճակատի” ակտիվիստներն են քայլել` Սերգեյ Ուդալցովի գլխավորությամբ: Աջից քայլել են նացիոնալիստները:

Ընդհանուր առմամբ ցույցի մասնակիցների կազմը բավականին բազմազան է եղել` “Յաբլոկո”, “Արդար Ռուսաստան” եւ Ռուսաստանի Կոմունիստական կուսակցություններից սկսած մինչեւ անարխիստներ եւ սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներ:

Երթը Պուշկինի հրապարակից ձգվել է մինչեւ Սախարովի պողոտա: Ցույցի ընթացքում հնչել են ընդդիմության հիմնական պահանջները` նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնաթողում, խորհրդարանի ցրում, նոր ընտրություններ, քաղաքական  բանտարկյալներ համարվողների ազատ արձակում, ինչպես նաեւ սահմանադրության նոր նախագծի պատրաստում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ