12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2012

Խաչատուր Սուքիասյանը հերքեց, որ 2008-ին ֆինանսապես աջակցել է ՀԱԿ-ին /վիդեո/

“Ես չեմ կարծում, որ դուք ինձ հետ եք եղել, երբ ես ֆինանսապես աջակցել եմ եւ դուք տեսել եք դա”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը գործարար, “Սիլ” կոնցեռնի հիմնադիր, նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն այսպես պատասխանեց լրագրողների այն հարցին, թե պատրաստվում է արդյոք խորհրդարանական ընտրությունների ժամանակ ֆինանսապես աջակցել ՀԱԿ-ին այնպես, ինչպես աջակցեց 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ: “Ես հերքում եմ, […]

Ամերիկյան քաղաքը վաճառքի է հանվել

ԱՄՆ-ի Վայոմինգ նահանգի Բուֆորդ քաղաքը, որտեղ միայն մեկ մարդ է բնակվում, աճուրդի է հանվել: Միակ բնակիչ Դոն Սեմոնսը, որն ինքն իրեն քաղաքապետ է հռչակել, որոշել է փոխել բնակության վայրը եւ վաճառել իր տնտեսությունը: Աճուրդը նշանակված է ապրիլի 5-ին, սկզբնական գինը 100 հազար ամերիկյան դոլար է: Սեմոնսը Բուֆորդում ապրած օրերն իր եւ իր ընտանիքի համար հիասքանչ […]

‘Արաքս թռչնաֆաբրիկան’ հորդորում է սպառողներին ետ վերադարձնել իր արտադրած կաթնային նրբերշիկը

Այսօր ‘Արաքս թռչնաֆաբրիա‘ ընկերությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է. ‘Արաքս թռչնաֆաբրիկա” ՓԲԸ-ը հայտնում է իր սպառողներին, որ  2011թ. դեկտեմբերի 12-ին արտադրված “Նրբերշիկ կաթնային” ապրանքատեսակի բաղադրության մեջ հայտնաբերվել է նիտրիտների նորմայից ավել քանակ, որը չի վտանգում մարդու առողջությանը: Ընկերությունը հորդորում է իր սպառողներին եւ այն վաճառակետերին, որտեղ կա տվյալ խմբաքանակից մնացորդ, վերադարձնել այն ք.Երեւան, […]

Գյուղապետն արգելել է համագյուղացիներին մահանալ

Իտալիայի հարավում գտնվող Ֆալչանո Դել Մասսիկոյի գյուղապետն արգելել է տեղի բնակիչներին մահանալ: Հրամանը վերաբերում է նաեւ գյուղի հյուրերին: Նման տարօրինակ որոշման պատճառն այն է, որ գյուղը չունի գերեզմանոց: Մինչ վերջին ժամանակներս գյուղացիներն օգտվել են հարեւան Կարինոլա փոքր քաղաքի հողերից: Գյուղը Կարինոլայից առանձնացվել է 1964-ին: Երկար ժամանակ նախատեսվել է մեծացնել քաղաքի գերեզմանոցը, որպեսզի ինչ-որ մաս հատկացվի […]

ԶԼՄ-ներում շատ են գնահատական պարունակող նյութերը. մշտադիտարկման արդյունքներ

Լրատվամիջոցներում կուսակցությունների հիշատակումների 10%-ը պարունակում է գնահատական այս կամ այն կուսակցության հասցեին: Սրանք նախորդ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին 8 լրատվամիջոցների (7 հեռուստա եւ 1 ռադիոընկերությունների) մշտադիտարկման արդյունքն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  Երեւանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը: Նրա խոսքով` մինչեւ մշտադիտարկում իրականացնելը՝ կուսակցությունների շրջանում հարցում է անցկացվել՝ պարզելու, թե որ կուսակցություններն են […]

Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո ցունամիի սպառնալիք է հայտարարված

Ճապոնիայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել, տեղեկացնում է “AFP”-ը: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը Հոնսյու կղզու արեւելյան ափին է: Ցնցումների ուժգնությունը կազմել է 6,8 մագնիտուդ: Ըստ ԱՄՆ-ի Երկրաբանական կենտրոնի տվյալների` երկրաշարժի օջախը գտնվել է 26,6 կմ խորության վրա: Հայտարարվել է ցունամիի սպառնալիք:

Նուշիկյանի եւ գլխավոր դատախազի խնամիական կապը եւ Խաչատուր Սուքիասյանը

ԱԺ նախկին պատգամավոր, ՀԱԿ անդամ, “Սիլ” կոնցեռնի հիմնադիր Խաչատուր Սուքիասյանը չի կարծում, թե Կենտրոնի թիվ տասը ընտրատարածքում, որտեղ առաջադրվել է ինքը, ԱԺ ընտրությունները կունենան Հրազդանի քաղաքապետի ընտրությունների ելքը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այդ մասին հարցին Խաչատուր Սուքիասյանն ասաց.”Ոչ, դա Երեւան քաղաքի կենտրոնում հնարավոր չէ, Երեւան քաղաքում առավել հասուն քաղաքացիներ են բնակվում, չեմ մտածում, որ այդպիսի […]

Մենք կհաղթենք զավթիչի դեմ պայքարում. Սաակաշվիլի

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին օրերս ելույթ ունենալով Թելավի քաղաքում տարօրինակ հայտարարություն է արել այս աշնանը կայանալիք “հանդիպման” վերաբերյալ ՌԴ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նա մի շարք ահաբեկող լուրեր է տարածել, որոնց թվում ամենասարսափեցնողը նոր` ռուս-վրացական պատերազմի մասին է` հատկապես, որ 2 երկրների ղեկավարները չեն զիջում միմյանց թշնամական “հռետորությամբ” եւ անձամբ որեւէ նշան չեն անում […]

Ինչու հրաժարվեց մանդատից եւ ինչու է ուզում կրկին մանդատ ստանալ. Խաչատուր Սուքիասյանը խոսեց

Երկարատեւ ընդմիջումից հետո այսօր նախկին պատգամավոր, անկուսակցական, ՀԱԿ անդամ, “ՍԻԼ” կոնցեռնի հիմնադիր  Խաչատուր Սուքիասյանը լրագրողների հետ հանդիպում ունեցավ եւ բացատրեց, թե ինչու ժամանակին հրաժարվեց իր մանդատից եւ այսօր առաջադրվում է: ”Այն մթնոլորտը, որ ստեղծվել էր, հնարավոր չէր լինի առաջ տանել այն ծրագրերը, որոնք նախատեսված էին: Այսօր հնաարվոր է թիմակիցներով հայտնվել ԱԺ-ում եւ օրենսդրական նախագծերով նպաստել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի