01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ամերիկյան քաղաքը վաճառքի է հանվել

ԱՄՆ-ի Վայոմինգ նահանգի Բուֆորդ քաղաքը, որտեղ միայն մեկ մարդ է բնակվում, աճուրդի է հանվել:

Միակ բնակիչ Դոն Սեմոնսը, որն ինքն իրեն քաղաքապետ է հռչակել, որոշել է փոխել բնակության վայրը եւ վաճառել իր տնտեսությունը: Աճուրդը նշանակված է ապրիլի 5-ին, սկզբնական գինը 100 հազար ամերիկյան դոլար է: Սեմոնսը Բուֆորդում ապրած օրերն իր եւ իր ընտանիքի համար հիասքանչ ժամանակ է համարում, սակայն նրա բոլոր հարազատները տեղափոխվել են այլ վայրեր, իսկ ինքը շուտով թոշակի է անցնելու:

Բուֆորդը հիմնադրվել է 19-րդ դարի վերջին` միջմայրցամաքային երկաթուղու կառուցման ընթացքում: Սկզբում այնտեղ բնակվել են երկաթուղու 2 հազար աշխատակիցներն իրենց ընտանիքների հետ, սակայն ժամանակի ընթացքում բոլորը մեկնել են, քանի որ երկաթուղու կառուցումը շարժվել է դեպի արեւմուտք:

Սեմոնսը Բուֆորդում բնակվում է1980-ից: Նրա տնտեսության մեջ են մտնում լիցքավորման կայանը եւ առաջին անհրաժեշտություններ վաճառող խանութը: Բացի այդ, քաղաքում կա նաեւ բջջային կապի կայան եւ ԱՄՆ-ի փոստի բաժանմունք, որոնց ղեկավարումը եւս Սեմոնսին եկամուտ է բերում:

Բուֆորդն ԱՄՆ-ի միակ բնակավայրը չէ, որտեղ մեկ մարդ է բնակվում: Նեբրասկա նահանգի Մոնոուի ավանի միակ բնակիչը Էլսի Էյլերն է, որը եւս իրեն քաղաքապետ է հռչակել:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ