05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Խաչատուր Սուքիասյանը հերքեց, որ 2008-ին ֆինանսապես աջակցել է ՀԱԿ-ին /վիդեո/

“Ես չեմ կարծում, որ դուք ինձ հետ եք եղել, երբ ես ֆինանսապես աջակցել եմ եւ դուք տեսել եք դա”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը գործարար, “Սիլ” կոնցեռնի հիմնադիր, նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն այսպես պատասխանեց լրագրողների այն հարցին, թե պատրաստվում է արդյոք խորհրդարանական ընտրությունների ժամանակ ֆինանսապես աջակցել ՀԱԿ-ին այնպես, ինչպես աջակցեց 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ:

“Ես հերքում եմ, որ ֆիանսապես 2008-ին աջակցել եմ: Ես որպես Խաչատուր Սուքիասյան եղել եմ շարժման անդամ”,-նշեց բանախոսը: Խաչատուր Սուքիասյանն ասաց նաեւ, որ ինքն այն գործիչն է, որը պետք է ոչ թե ֆինանսապես աջակցի, այլ իր ունեցած պոտենցիալով եւ հնարավորություններով.” Ինձ դուր էլ չի գալիս, որ ինձ դիտեն ֆինասապես աջակցողի դերում”:

Ինչ վերաբերվում է ՀԱԿ-ի գործունեությանը, Խաչատուր Սուքիասյանն ասաց, որ այն իրեն գոհացնում է “Այն պայմաններում, որ ՀԱԿ-ն է գործել, կարծում եմ, շատ փայլուն աշխատանք է կատարել”:

Իսկ ՀԱԿ-ի եւ այլ քաղաքական ուժերի, մասնավորապես ԲՀԿ-ի համագործակցության մասին հարցին Խաչատուր Սուքիասյանը պատասխանեց.”Ես որպես տնտեսական քաղաքկանության մարդ, ցանկացած պատգամավորի հետ համագործակցեու եմ”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ