08 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Նուշիկյանի եւ գլխավոր դատախազի խնամիական կապը եւ Խաչատուր Սուքիասյանը

ԱԺ նախկին պատգամավոր, ՀԱԿ անդամ, “Սիլ” կոնցեռնի հիմնադիր Խաչատուր Սուքիասյանը չի կարծում, թե Կենտրոնի թիվ տասը ընտրատարածքում, որտեղ առաջադրվել է ինքը, ԱԺ ընտրությունները կունենան Հրազդանի քաղաքապետի ընտրությունների ելքը:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այդ մասին հարցին Խաչատուր Սուքիասյանն ասաց.”Ոչ, դա Երեւան քաղաքի կենտրոնում հնարավոր չէ, Երեւան քաղաքում առավել հասուն քաղաքացիներ են բնակվում, չեմ մտածում, որ այդպիսի գործողություններ եւ անօրինականություններ կլինեն”:

Խաչատուր Սուքիասյանը սպասվող ընտրություններում առաջադրվող ցանկացած թեկնածուի հաջողություն մաղթեց: Դիտարկմանը, թե իր հիմնական մրցակից համարվող “Նուշիկյան ասոցիացիայի” նախագահ Գարեգին Նուշիկյանը ՀՀ գլխավոր դատախազի հետ խնամիական կապեր ունի, Խաչատուր Սուքիասյանը արձագանքեց.”Գլխավոր դատախազը իրավունք չունի քաղաքականությամբ զբաղվել, նա պետք է լինի զուտ ՀՀ գլխավոր դատախազ”:

Խաչատուր Սուքիասյանը գնահատական չտվեց, թե իշխանության հավաստիացումներին` արդար եւ թափանցիկ ընտրություններ կազմակերպելու հայտարարությունները որքանով կհամապատասխանեն իրականությանը: Ում է տեսնում ապագա խորհրդարանում գործարարը. “Հայտնի ուժերը կլինեն` ՀԱԿ-ը, ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, հնարավոր է` ՀՅԴ : Այն դրսի ուժերը, որոնց դուք ճանաչում եք` կլինեն, ներսի ուժերից կարող է ինչ- որ մեկը կամ երկուսը փոփոխության ենթարկվեն”:

Խաչատուր Սուքիասյանը դժվարացավ պատասխանել այն հարցին, թե որ ուժն է ընտրությունների ֆավորիտը: “Ով ինչ հնարավորություն ունի, հասարակությունն ում ձայն կտա, ես ուրախ կլինեմ”,-նշեց նա:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ