05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ԶԼՄ-ներում շատ են գնահատական պարունակող նյութերը. մշտադիտարկման արդյունքներ

Լրատվամիջոցներում կուսակցությունների հիշատակումների 10%-ը պարունակում է գնահատական այս կամ այն կուսակցության հասցեին: Սրանք նախորդ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին 8 լրատվամիջոցների (7 հեռուստա եւ 1 ռադիոընկերությունների) մշտադիտարկման արդյունքն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  Երեւանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը:

Նրա խոսքով` մինչեւ մշտադիտարկում իրականացնելը՝ կուսակցությունների շրջանում հարցում է անցկացվել՝ պարզելու, թե որ կուսակցություններն են մասնակցելու խորհրդարանական ընտրություններին: Մասնակցելու մտադրություն է հայտնել 14 կուսակցություն:

Ըստ բանախոսի, ԶԼՄ-ներում շատ են գնահատական պարունակող նյութերը: Լրատվամիջոցներում բոլոր հիշատակումներից 10% պարունակում է գնահատական, ինչը այլ երկրների համեմատ, բարձր թիվ է: Ռադիոընկերություններից ամենաքիչ գնահատականները հնչեցրել է Հանրային ռադիոն (1.3%), իսկ հեռուստաալիքներից գնահատականներ տալուց փորձել է զերծ մնալ ‘Երկիր մեդիան’ (2.7%): Մշտադիտարկման տվյալներով՝ ամենաշատը գնահատականներ է հնչեցրել ‘Շանթ’ հեռուստաընկերությունը (28.3%):

Բորիս Նավասարդյանը նշեց, որ կան քաղաքական ուժեր, որոնք ազդեցություն ունեն լրատվամիջոցների վրա, այդ պատճառով էլ որոշ կուսակցություններ ստանում են առավելություն մյուսների նկատմամբ:

‘Ժողովրդական կուսակցությունը ԱԼՄ-ի շնորհիվ լայնորեն լուսաբանվում էր, այժմ շատ ցածր ուշադրության է արժանացել : ‘6 հեռուստաալիքներում  առավելություն ունի ՀՀԿ-ն, մեկական ալիքներում` ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն’,- նշեց Բորիս Նավասարդյանը:

Բորիս Նավասարդյանի խոսքով՝ այսուհետ 10 օրը մեկ իրենք լրագրողներին կներկայացնեն իրենց անցկացրած մշտադիտարկման արդյունքները:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ