09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 14, 2012

Ժամանակն է` լուծել ղարաբաղյան հակամարտության խնդիրը. Գերմանիայի ԱԳՆ

Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեսթերվելլեն, որը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում, հարցազրույց է տվել ադրբեջանական “АПА” գործակալությանը: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը` Վեսթերվելլեն նշել է, որ ժամանակն է` լուծել այդ խնդիրը, որպեսզի այն այլեւս չխոչընդոտի տարածաշրջանի  զարգացմանը եւ խաղաղությանը: Նա իր երկրի վստահությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը` հակամարտության խաղաղ կարգավորման հարցում մեծ դեր ունենալու հարցում, […]

Ջրծաղիկից մահացած զինվորի ընկերներին ճնշում են. ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

Այսօր ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հաղորդագրություն է տարածել Հայկ Խաչատրյանի գործի վերաբերյալ, որում մասնավորապես ասված է.’ 2011 թ. հունիսի 1-ին բանակ զորակոչված եւ դեկտեմբերի 30-ին զորամասի բուժանձնակազմի անփույթ վերաբերմունքի պատճառով ջրծաղիկ հիվանդությունից մահացած Հայկ Մովսեսի Խաչատրյանի գործի քննության ընթացքի վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ունի մի շարք մտահոգություններ: Մասնավորապես, կազմակերպության կողմից ստացված տեղեկությունների համաձայն՝ Հայկ Խաչատրյանի զինակիցները, […]

‘Հայաստան’ հիմնադրամի միջոցներով հիմնանորոգվում է Աբովյանի ծննդատունը

‘Հայաստան’ համահայկական հիմնադրամի Մոնրեալի տեղական մարմինը` կանադահայ բարերարներ Վրեժ եւ Իմաստուհի Նիկողոսյանների հովանավորությամբ, մեկնարկել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ծննդատան հիմնանորոգման աշխատանքների երկրորդ փուլը: Ծրագրի շրջանակներում հիմնովին կվերանորոգվի հիվանդանոցի երկրորդ հարկում տեղակայված ծնարանային-հետծննդյան բաժանմունքը: Հիշեցնենք, որ 2010 թվականին բարերար ընտանիքի աջակցությամբ արդեն բարեկարգվել է ծնարանային-վիրահատական բաժանմունքը, եւ ներկայումս իրականացվող աշխատանքների ավարտին հիվանդանոցի ծնարանային հատվածում հիվանդները […]

Իրանը պատերազմից խուսափելու վերջին հնարավորություն կունենա ապրիլին

Իրանը վերջին անգամ հնարավորություն կունենա խուսափել պատերազմից ապրիլին կայանալիք 6 միջազգային միջնորդների հանդիպման ժամանակ, տեղեկացնում է “Коммерсант”-ը: ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը խնդրել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին այս մասին փոխանցել իրանական կողմին: Քլինթոնի եւ Լավրովի բանակցությունները տեղի են ունեցել մարտի 12-ին Նյու Յորքում: Իսկ ահա Ռուսաստանի ԱԳՆ-ում ապրիլյան հանդիպումը չեն համարում որպես վերջին հնարավորություն Իրանի […]

Ցուցակն ու առաջնորդի “ռեւերանսները” փչացնում են հարաբերությունները

Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռ չի կարողանում կազմել ՀԱԿ համամասնական ցուցակի լավագույն տասնյակը: Բնականաբար,  ցուցակը գլխավորում է ինքը` Լեւոն Տեր-Պետրոսյանը, երկրորդում` ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանն է, 3-րդում “Հանրապետություն” կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը: 4-րդը ՀՀՇ  նախագահ Արամ Մանուկյանը, 5-րդում՝ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ է ընտրություն կատարում: Չնայած, 6-րդ տեղի […]

Նախկին վարչապետը քննադատեց նախագահի ելույթի տնտեսական մասը

ՀՀ նախկին վարչապետ, ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսի տնտեսական հանձնաժողովի համակարգող Հրանտ Բագրատյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը քննադատել է ՀՀԿ համագումարին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի տնտեսական հատվածը: “ Ելույթում արտահայտված փաստերը բացարձակապես չէին համապատասխանում իրականությանը”,-հայտարարել է Հրանտ Բագրատյանը: Նա հավելել է, որ ելույթի քաղաքական մասը չի մեկնաբանի, որովհետեւ այն ուղղված էր կուսակցությանը: Դիտարկմանը, թե տնտեսության […]

Թամամյանի գործով դատարանը չհասցրեց լսել վկաներին

 Այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ–մայոր Հովհաննես Թամամյանի դատավարությունը: Հիշեցնենք, որ Հովհաննես Թամամյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի ու պաշտոնեական անփութության մեջ: Մեղադրանք է առաջադրվել նաեւ Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով նախկին տեղակալ  Արմեն Պողոսյանն […]

Օղին այսուհետ կարող է լինել նաեւ “երաժշտական”

Լյուքս դասի օղի արտադրողները փորձում են ամեն կերպ զարդարել իրենց արտադրանքը` դրանք պատում են  Swarovski բյուրեղներով, ոսկով,ադամանդներով: Բրազիլական “Casa Rex” դիզայներական ընկերությունը նոր տարբերակ է առաջարկել` ստեղծելով “երաժշտական” փաթեթավորում “Skyy Vodka” խմիչքի համար: Օղին, որի արտադրողը “Campari Group” ընկերությունն է, արտադրվել է սահմանափակ քանակությամբ եւ հատուկ փաթեթավորմամբ` շշի վրա տեղադրված են ականջակալներ: Բրազիլացի դիզայներները նշանակետին են […]

Բաց նամակ ՀՀ վարչապետին

Ներկայացնում են վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված “Մենք եք այս քաղաքի տերը” նախաձեռնության բաց նամակը պարոն Տ. Սարգսյանին Հարգելի պարոն վարչապետ, արդեն մեկ ամսից ավելի է, ինչ շարունակվում է Երևանի Գլխավոր պողոտայի Մաշտոց-Կողբացի հատվածի հանրային կանաչ տարածքի սեփականության պաշտպանության մեր քաղաքացիական պայքարը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շարունակում է մեր հարցադրումներին ու պահանջներին տալ ոչ լիարժեք, միևնույն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված