09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 14, 2012

Երկրապահները հանուն Սեյրանի` սկսել են. Առավոտ

“Առավոտ”-ը տեղեկացնում է, որ Երկրապահ կամավորականների միության՝ Արմավիրի մարզային կառույցում արդեն մի քանի օր է “հյուրընկալում” են Էջմիածին քաղաքի զոհված ազատամարտիկների հարազատներին, ծանոթանում նրանց հոգսերին եւ պատվիրում՝ առաջիկա ընտրություններում գեներալ Սեյրան Սարոյանի օգտին հանդես գալ: “Այդ մասին Artavot.am-ին պատմեցին ԵԿՄ-ում արդեն զրույց ունեցած զոհված ազատամարտիկների ծնողները, ում անունները հասկանալի պատճառներով չենք հրապարակում: Նշենք, որ Սեյրան Սարոյանն […]

Ռիկ Սանտորումը հաղթել է ԱՄՆ-ի հարավային նահանգների փրայմերիզներում

ԱՄՆ-ի Ալաբամա նահանգում կայացած Հանրապետական կուսակցության մրցապայքարում  առաջատարը Փենսիլվանիա նահանգից նախկին սենատոր Ռիկ Սանտորումն է` իր ետեւում թողնելով Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիին եւ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյուտ Գենգրիչին, տեղեկացնում է “Associated Press”-ը: Նա հաղթանակ է գրանցել նաեւ Միսիսիպի նահանգում: Հարավային նահանգներում լավ ելույթներից հետո Սանտորումն ամրապնդել է իր դիրքերը` լինելով ավելի պահպանողական […]

Աշոտյանը դեռ մտածում է. Չորրորդ ինքնիշխանություն

“Չորրորդ ինքնիշխանություն” թերթը հետաքրքրվել է նախարար Արմեն Աշոտյանից` ո՞ւմ է պատրաստվում նշանակել Լեզվի պետական տեսչության պետ` Սերգո Երիցյանին, թե՞ Մարինե Հովյանին: “Վերջինս կատակով նկատեց, որ ֆեյսբուք սոցիալական ցանցում քվեարկություն է ընթանալու, որի արդյունքում էլ պարզ կդառնա, թե ով է հաղթողը: Իսկ ավելի լուրջ` նա ասել է, որ սահմանված ժամկետում կիմանանք, թե ում է տալու նախապատվությունը: […]

Լեռնահայաստանը “Բելաջիո”-ում էր. Ժամանակ

Շաբաթ օրը կայացած ՀՀԿ 13-րդ համագումարից հետո, ըստ “Ժամանակ” օրաթերթի, Սյունիքի պատվիրակությունը գնացել է “Բելաջիո”: Կերուխումին ուսի ուսի ներկայացել են նաեւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ու “Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի” գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը: Ներկա է եղել նաեւ թիվ 38 ընտրատարածքից պատգամավոր Վահե Հակոբյանը, որը, ըստ մամուլի, կրկին առաջադրվելու է նույն ընտրատարածքում: “Մեր աղբյուրների փոխանցմամբ, հավաքույթին […]

Դեպուտատ Սիլվան սովից կմեռնի. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, գործարար Սիլվա Համբարձումյանը հայտարարել էր, որ եթե Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն իր թեկնածությունն առաջադրի Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում, ապա ինքը կառաջադրվի նրա դեմ` ընտրապայքարի մեջ մտնելու եւ նրան ջախջախելու նպատակով: “Երեկ մենք Սիլվա Համբարձումյանից հետաքրքրվեցինք` պատրաստվո՞ւմ է իր փաստաթուղթը  մեծամասնական ընտրակարգով առաջադրելու համար: “Սուրիկը դեռ չի դրել, որ չդնի, ես չեմ դնի: […]

ՕԵԿ-ը ոչ միայն դդմի, այլ մոշի մուրաբա էլ կբաժանի. Երկիր

 Ըստ “Երկիր” օրաթերթի, “ՕԵԿ-ից` դդումի մուրաբա” հրապարակումից հետո խմբագրություն են զանգահարել երեք քաղաքացիներ` դժգոհելով, որ Արմավիրի մարզում ու Երեւանում այս կուսակցության կողմից ընտանիքներին բաժանված դդումի մուրաբայի, իսկ Վարդենիս, Մարտունի եւ Էջմիածին քաղաքներում “շաղ արված” օգնությունը թերթը մոռացել է նշել: Ի դեպ, Մարտունի քաղաքից զանգահարած դդումասեր ընտրողը, պարզվել է, ՕԵԿ-ի համակիրներից է. “տնով” նրանց են ձայն […]

Ռոբերտ Քոչարյանը հիվա՞նդ է. Ժողովուրդ

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջերս եղել է Գերմանիայում: Ինչպես նկատում է “Ժողովուրդ”-ը,  չնայած Քոչարյանն ամուր առողջություն ունի եւ մշտապես դահուկ է քշում իր սիրելի Ծաղկաձորում, այնուամենայնիվ որոշակի առողջական խնդիրներ են ծագել նրա մոտ: Ըստ լուրերի` Ռոբերտ Քոչարյանը Գերմանիայի Դաշնությունում հետազոտվել է: Պաշտոնապես, սակայն, այս տեղեկությունները թերթին չի հաջողվել ճշտել: Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված