09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 14, 2012

Դատի են տվել “Ջազզվեին’

‘’Ջազզվե’’  ընկերությունն այսօր հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. ‘’Ջազզվե’’ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ստեղծվել է 2003 թվականին եւ իր գործունեության ընթացքում հասցրել է ձեռք բերել բարի համբավ ու սիրվել մեր շատ համաքաղաքացիների կողմից: ‘’Ջազզվե’’ ընկերությունը ‘’Ջազզվե’’ ապրանքային նշանի ներքո գործող սրճարաններում մատուցվող ծառայությունների, ճիշտ քաղաքականության, ինչպես նաեւ իր երկարատեւ գործունեության ընթացքում մտավոր սեփականության ինստիտուտի հանդեպ ցուցաբերած […]

“Ժառանգությունը” կգնա մեն-մենակ

Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, “Ժառանգությունը” մայիսի6-ին կայանալիք  Ազգային ժողովի ընտրություններին  կմասնակցի առանձին ցուցակով: Փաստորեն, նրանք “Ազատ դեմոկրատների” հետ դաշինք չեն կազմելու: Կուսակցությանը մոտ կանգնած մեր աղբյուրները նշում են, որ “Ժառանգության” ղեկավարները պարզապես չեն ցանկացել իրենց դիրքերը զիջել, որպեսզի վեցյակում լինեն նաեւ “Ազատ դեմոկրատների” ներկայացուցիչներ: Իսկ այս օրերին “ժառանգության” ակտիվին հանձնարարվել է անձնագրային գրասենյակից համապատասխան տեղեկանքները վերցնել, […]

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին

Մարտի 15-ին, 16-ին, 17-ի գիշերը հանրապետությանողջ տարածքում, 17-ի ցերեկը արեւելյան շրջաններումսպասվում են տեղումներ, 16-ին, 17-ին`  ամենուրեքձյուն, 18-19-ին` առանց տեղումների եղանակ:  Քամին հյուսիս-արեւմտյան 5-10 մ/վրկ, 15-17-ինառանձին վայրերում սպասվում է ուժգնացում 20-25մ/վրկ,  լեռնային շրջաններում եւ լեռնանցքներումսպասվում է բուք, ճանապարհներին` մերկասառույց,առանձին հատվածներում` մառախուղ: Օդիջերմաստիճանը մարտի 15-ի ցերեկը, 16-17-ին, 18-իգիշերը աստիճանաբար կնվազի 12-16, 19-ինկբարձրանա 4-6  աստիճանով: Երեւանում՝մարտի 15-ին, 16-ին, 17-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 16-ինեւ 17-ի գիշերը ` ձյուն, 18-19-ին սպասվում է  առանց տեղումների եղանակ:  15-17-ինսպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:  Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԱԻն լրատվական ծառայությունից

Ի գիտություն Բոզդաղի` Շարմազանովը պատասխանել է

Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղն այսօր Բաքվում անդրադարձել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, համաձայն որի “Ղարաբաղը եղել է, կա եւ մնում է հայկական հող”: Թուրք պաշտոնյան ասել է, որ “Ղարաբաղը թուրքական հող է, եւ այդ տարածքն ապօրինաբար օկուպացված է”: Բոզդաղը նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվի, սահմանները չեն բացվի այնքան ժամանակ, քանի դեռ […]

Վոլոչկովան զվարճանում է մի ակումբում, իսկ նրա 6-ամյա դուստրը` մյուս

Սկանդալային Անաստասիա Վոլոչկովան նորմալ է ընդունում, որ իր 6-ամյա դուստրը` վարորդի ուղեկցությամբ, զվարճանում է գիշերային հաստատություններից մեկում, իսկ ինքը` տղամարդկանց ուղեկցությամբ` մյուսում: “Արիշան ինձ հետ էր, սակայն նա սկսեց ձանձրանալ: Նա շատ աշխույժ երեխա է եւ սիրում է անընդհատ շարժվել: Եթե նույնիսկ ես նրա հետ չեմ, նա գիտի, որ մայրիկը հոգով իր հետ է: Ես […]

ԲՀԿ համագումարին կլինեն այն հայտնիները, որոնք ցուցակում են

Մարտի 17-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա ԲՀԿ համագումարը: ԲՀԿ-ական գործիչները, դատելով լրատվամիջոցների հրապարակումներից, մինչ համագումարը որոշել են հեռու մնալ մամուլի տեսադաշտից եւ ակտիվություն չդրսեւորել: ԲՀԿ-ն, թերեւս, փորձում է պահպանել համագումարի ինտրիգը : Այսօր Henaran.am-ի հետ զրույցում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանը համագումարի հետ կապված որեւէ հարցի հրաժարվեց պատասխանել: “Կգաք, կտեսնեք”,-մեր […]

Հայազգի պատանին առաջին տեղն է գրավել Աստրախանում անցկացված ձեռնամարտի առաջնությունում

Մարտի 9-11-ը Աստրախանում կայացել է ձեռնամարտի մարզային առաջնություն: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի  “Երկրամաս” թերթի տեղեկատվական կենտրոնը, մեծ հաջողություններ է գրանցել մեր հայրենակիցը Սոչի քաղաքից: 80 կգ քաշային կարգում 16-17 տարեկանների պայքարում առաջին տեղն է գրավել Գեղամ Սիմոնյանը:

Օբաման եւ Քեմերոնը երեկոն անց են կացրել բասկետբոլ դիտելով եւ հոթդոգ ուտելով /վիդեո/

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը երեկոն անց են կացրել ամերիկյան ձեւով` բասկետբոլային խաղ դիտելով եւ հոթդոգ ուտելով: Քեմերոնը եւ նրա կին Սամանտան Վաշինգտոն են ժամանել երեքշաբթի երեկոյան: Վարչապետը կնոջը թողել է ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամայի “խնամքին”, իսկ ինքը Օբամայի հետ ուղեւորվել է Օհայո` Քենթաքիի եւ Միսիսիպիի համալսարանների թիմերի բասկետբոլային […]

‘’ԲՄՎ-X5’’-ը ձորն է ընկել

Մարտի 13-ին, ժամը 02.00-ի սահմաններում, ‘ԲՄՎ-X5’  մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Երևան ճանապարհի 80-րդ կմ-ին ընկել է ձորը: Պատահարի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Henaran.am -ին հաղորդում են Ոստիկանության լրատվական ծառայությունից

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված