15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Դատի են տվել “Ջազզվեին’

‘’Ջազզվե’’  ընկերությունն այսօր հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. ‘’Ջազզվե’’ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ստեղծվել է 2003 թվականին եւ իր գործունեության ընթացքում հասցրել է ձեռք բերել բարի համբավ ու սիրվել մեր շատ համաքաղաքացիների կողմից: ‘’Ջազզվե’’ ընկերությունը ‘’Ջազզվե’’ ապրանքային նշանի ներքո գործող սրճարաններում մատուցվող ծառայությունների, ճիշտ քաղաքականության, ինչպես նաեւ իր երկարատեւ գործունեության ընթացքում մտավոր սեփականության ինստիտուտի հանդեպ ցուցաբերած հարգանքի շնորհիվ ներկայումս հանդիսանում է Հայաստանում ամենամեծ սրճարանային ցանցը, որն ընդգրկում է թվով 9 սրճարան:

Անդրադառնալով վերջերս մամուլում տեղ գտած տեղեկատվությանը` կապված ‘’Ջազզվե’’ ընկերության կողմից ‘Բարբրի Լիմիթեդ’’ ընկերությանը պատկանող ապրանքային նշանը ապօրինի օգտագործելու հետ, հարկ ենք համարում նշել, որ ‘’Բարբրի Լիմիթեդ’’ ընկերությունը 2011թ. նոյեմբերի 25-ին ‘’Ջազզվե’’ ՍՊ Ընկերությանն ուղարկված նամակով խնդրել է դադարեցնել ‘’Բարբրի Լիմիթեդ’’ ընկերությանը պատկանող ապրանքային նշանի օգտագործումը:

Խոսքը վերաբերում է դեռեւս 2003 թվականին բացված`Երեւան քաղաքի Իսահակյան փողոցում գտնվող առաջին ‘’Ջազզվե’’ սրճարանին, որտեղ օգտագործվող պատերի հարդարանքը ‘’Բարբրի Լիմիթեդ’’ ընկերությունը նմանեցրել է իր ապրանքային նշանին:

‘’Ջազզվե’’ ընկերությունը 2012-ի փետրվարի 24-ին ստացել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի փետրվարի 17-ի որոշումը` ‘’Բարբրի Լիմիթեդ’’ ընկերությունն ընդդեմ ‘’Ջազզվե’’ ՍՊԸ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին: Ներկայումս հայցադիմումը ուսումնասիրվում է ‘’Ջազզվե’’ ընկերության շահերը ներկայացնող ‘’Լեքս Փարթներս’’ իրավաբանական գրասենյակի կողմից:

Հաշվի առնելով այն, որ հայցի առարկա հանդիսացող ապրանքային նշանը դեռեւս 2003 թվականից օգտագործվում է բոլորովին այլ` ընկերության գործունեության հետ որեւէ կերպ չառնչվող ծառայությունների շրջանակում, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ ՀՀ մտավոր սեփականության գործակալության կողմից ներկայումս կատարվում է խնդրո առարկա ապրանքային նշանի պատկանելիությունը որոշելու վերաբերյալ փորձաքննություն, ‘’Ջազզվե’’ ընկերությունը իր դիրքորոշումը կհայտնի միայն համապատասխան փորձաքննությունների արդյունքները ստանալուց հետո’’:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ