05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

ԲՀԿ համագումարին կլինեն այն հայտնիները, որոնք ցուցակում են

Մարտի 17-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա ԲՀԿ համագումարը: ԲՀԿ-ական գործիչները, դատելով լրատվամիջոցների հրապարակումներից, մինչ համագումարը որոշել են հեռու մնալ մամուլի տեսադաշտից եւ ակտիվություն չդրսեւորել:

ԲՀԿ-ն, թերեւս, փորձում է պահպանել համագումարի ինտրիգը :

Այսօր Henaran.am-ի հետ զրույցում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանը համագումարի հետ կապված որեւէ հարցի հրաժարվեց պատասխանել: “Կգաք, կտեսնեք”,-մեր բոլոր հարցերին այսպես արձագանքեց մամլո խոսնակը:

Խաչիկ Գալստյանը նշեց միայն, որ կուսակցության համագումարին հրավերներ կուղարկվեն խորհրդարանական խմբակցություններին: Մեր հարցին, թե արտախորհրդարանական ուժեր կամ քաղաքականության մեջ հայտնի անհատներ ներկա կլինե՞ն համագումարին, Խաչիկ Գալստյանը պատասխանեց.”Այլ անհատներից կլինեն մեր ցուցակում ընդգրկվածները”:

Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակն անջատեց հեռախոսը` անպատասխան թողնելով մեր այն հարցը, թե ո՞ր հայտնիներին նկատի ուներ:

Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում վերջերս տեղեկություններ շրջանառվեցին, թե ԱԺ նախկին խոսնակ, անկուսակցական պատգամավոր Տիգրան Թորոսյանը պատրաստվում է անդամագրվել ԲՀԿ-ին:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ