Օբաման եւ Քեմերոնը երեկոն անց են կացրել բասկետբոլ դիտելով եւ հոթդոգ ուտելով /վիդեո/
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը երեկոն անց են կացրել ամերիկյան ձեւով` բասկետբոլային խաղ դիտելով եւ հոթդոգ ուտելով:
Քեմերոնը եւ նրա կին Սամանտան Վաշինգտոն են ժամանել երեքշաբթի երեկոյան: Վարչապետը կնոջը թողել է ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամայի “խնամքին”, իսկ ինքը Օբամայի հետ ուղեւորվել է Օհայո` Քենթաքիի եւ Միսիսիպիի համալսարանների թիմերի բասկետբոլային խաղը դիտելու, տեղեկացնում է “РИА Новости”-ն:
Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին` Քեմերոնի այցը ներկայացնելիս, հայտնել էր, որ Բարաք Օբաման ցանկանում է իր հյուրին ծանոթացնել ամերիկյան կյանքի հետ` մայրաքաղաքի պետական հաստատություններից դուրս, միաժամանակ` նրա հետ շփվել ոչ պաշտոնական միջավայրում: Օհայո մեկնելիս ողջ ճանապարհը նրանք անց են կացրել ինքնաթիռում գտնվող նախագահի աշխատասենյակում զրուցելով:
Խաղի ընթացքում 2 երիտասարդ կին պաշտոնյաներին հոթդոգ են բերել, որը նրանք կերել են բավականին արագ` կոկա-կոլայով եւ ջրով:
Նախագահի եւ վարչապետի կանայք եւս չեն ձանձրացել: Նրանք էլ երեկոն անց են կացրել դպրոցականների միջեւ սպորտային օլիմպիադային մասնակցելով: