09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Աշոտյանը դեռ մտածում է. Չորրորդ ինքնիշխանություն

“Չորրորդ ինքնիշխանություն” թերթը հետաքրքրվել է նախարար Արմեն Աշոտյանից` ո՞ւմ է պատրաստվում նշանակել Լեզվի պետական տեսչության պետ` Սերգո Երիցյանին, թե՞ Մարինե Հովյանին:

“Վերջինս կատակով նկատեց, որ ֆեյսբուք սոցիալական ցանցում քվեարկություն է ընթանալու, որի արդյունքում էլ պարզ կդառնա, թե ով է հաղթողը: Իսկ ավելի լուրջ` նա ասել է, որ սահմանված ժամկետում կիմանանք, թե ում է տալու նախապատվությունը: Մեր տեղեկություններով, սակայն, նախկին ՕԵԿ-ական Սերգո Երիցյանն է վերստին նշանակվելու Լեզվի պետական տեսչության պետի պաշտոնում:

Փաստորեն Աշոտյանը եւս չի կարողանում ձերբազատվել ՕԵԿ-ի “Ժառանգությունից”. թերեւս մնում է եզրակացնել, որ որոշումը պարտադրված է շատ վերեւներից: Այնպես որ` շարունակեք լուրջ չվերաբերվել քաղծառայության մրցույթներին, որովհետեւ առանձնապես կարեւոր չէ` հաղթե՞լ եք այդ մրցույթում, թե՞ ոչ. կարեւորը` “թափով ծանոթի” առկայությունն է”,- գրում է “Չորրորդ ինքնիշխանություն”-ը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ